Skip to main content

Posts

Showing posts from July, 2012

Ամառային ձանձրույթ with nostalgia

Jonas, Sherlock BBC, Supernatural, Keane... Սենց էլ անցնում են իմ ամառային արձակուրդները: Դե, իհարկե, վերևում նշածներն իմ ամենասիրած բաներն են, բայց ախր ամառը մենակ դրանցով հո չի սահմանափակվում:  Մտածում եմ՝ գոնե աշխատեի, որ էսքան ձանձալի չանցնեին օրերս: Չգիտեմ, ինչ անեմ , արդեն պարապությունից ինչ ասես չասես անում եմ: Օրինակ, երեկ մի հատ անկապ ոտանավոր էի գրել, մի քանի օր առաջ մի պատմվածք միտք էր գլուխս ընկել, բայց, քանի որ ալարեցի գրեմ, ամեն ինչ մոռացա: Մոտս նոստալջիա ա սկսվել. սկսել եմ անցյալը կարոտել, հատկապես կարատե պարապելու ժամանակը: Շատ հավես էր: Էն ժամանակ լիակատար անհոգ ապրող երեխա էի: Ինչ աշխատանք, ինչ բան, միակ բանը, որ մտածում էի... արդեն չեմ էլ հիշում, թե էդ շրջանում ինչն էր իմ համար կարևոր: Երևի են, որ իմ սիրած երեխեքից մեկը հանկարծ դուրս չգա խմբից: Գիտեմ, որ ծիծաղալու ա հնչում, բայց տենց էր ու ինձ թվումա, որ էդ շատ լավ էր: Երևի էդ իմ կյանքի լավագույն շրջանն էր, որ, ցավոք, էլ երբեք չի կրկվի: \ Հ.Գ. չնայած, անկեղծ պետքա ասեմ՝ մեկ-մեկ մտածում եմ, որ էս պարապ ժամ...