21-ը հետաքրքիր թիվա: Մայիսի 21-ին նվեր ստացա դեղնագազարագույն հրաշքին, սեպտեմբերի 21-ին առաջին անգամ գնացի կիթառի պարապմունքի: Հետաքրքիր բանա էս կյանքը: Ինչ ինձ գիտակից կյանքում հիշում եմ կիթառ եմ ուզում, երազում եմ դեղնագազարագույն հրաշքին դնեմ իրա մեծ տուփի մեջ, քցեմ մեջքիս ու գնամ երաժշտական դպրոց: Երազեցի երազեցի ու 22 տարեկանում, ավելի լավ է ուշ. քան երբեք, սկզբունքի համաձայն՝ ձեռքումս արդեն իմ սեփական հրաշքն էի պահում: Իրականում կիթառը շատ ճիշտ պահի ներգործեց իմ կյանք, ավելի շուտ կիթառիս պարապմունքները: Համալսարանն ավարտել, գործեր, աշխատանքնային խնդիրներ, մի տարվա մեջ 3 գործի տեղ փոխել, վերջում էլ մնալ գործազուրկ ՃՃՃ (կարևորը պոզիտիվ): Իրոք անհասկանալի էյֆորիայա, երբ լիքը պրոբլեմներ ունես, բայց ուրախ ես, որովհետև նենց թեթևություն ես զգում, երբ ձեռքդ ես վերցնում իրան ու սկսում ես նվագել, էլ չեմ ասում, երբ փորձում ես մի քիչ երգել: Ես դեպքում ոչ թե ավելի լավ է ուշ, քան երբեք սկզբունքնա (համ էլ երբեք ուշ չի լինում), այլ ամեն ինչ լինումա ճիշտ ժամանա...