Skip to main content

Posts

Showing posts from May, 2019

Ինքնաթիռը վայրէջք կատարեց․ ծափահարե՞լ, թե՞ չծափահարել

Միշտ մտածել եմ՝ արժի ծափ տալ վայրէջքի ժամանակ, թե չէ։ Երբ առաջին անգամ էի թռնում, բոլորը սկսեցին ծափ տալ, ես էլ հետ չմնացի, բայց հետո սկսեցի մտածել, բայց հլը մի րոպե, ինչիցա՞ սկսվել էս ավանդույթը ու արդյոք արժի ծափ տալ, թե ոչ։ Մի անգամ հոդված էի կարդում, որտեղ գրված էր, որ օդաչուները չեն սիրուն, երբ վայրէջքի ժամանակ ծափ են տալիս, որովհետև կարծում են, որ էդ իրանց գործնա ու դրա համար պետք չի ծափ տալ։ Վերջերս հերթական թռիչքի ժամանակ ինձ էդ հարցը սկսեց տանջել ու որոշեցի մի քիչ փորփրել համացանցը ու հասկանալ ինչ տեսակետներ կան ու որտեղիցա սկզբնաղբյուրը։ Հետաքրքիր փաստ 1 ․Երբ ուղևորները ծափահարում են, օդաչուները չեն լսում այդ ձայները։ Նրանց կարող են, ասենք, բորտուղեկցորդները փոխանցել, որ ուղևորները ծափահարել են, բայց օդաչուների արձագանքը տարբերա լինում։ Որոշ օդաչուներ կիսվել են իրանց տպավորություններով։ Ավստրալացի օդաչու Փիթր Ուիլերը, օրինակ, համարում է, որ թեև երբեմն ծափահարությունները արդարացված չեն ու միշտ չի, որ բարեհաջող վայրէջքի համար են ծափերի արժանանում, բայց իր համար հաճելի...