Skip to main content

Posts

Showing posts from April, 2012

Sherlockamania

Էս երկու օրը ոչ մի բան չեմ կարում անեմ, ոչ դաս անելսա գալիս, ոչ էլ...  միակ բանը, որ անում եմ Շեռլոկ նայելնա,,, Добавьте подпись Սենց ա, էսա քննությունները սկսում են ու փոխանակ գրակից ցանկը կարդալու ամեն ինչ մի կողմ եմ դնում ու կարդում եմ Կոնան Դոյլ կամ էլ նայում եմ Sherlock BBC :)))

Supernatural 7/19 մի քանի ժամից

Շաաաատ քիչ մնաց: Դինը Բոբին տենում ա, փաստորեն անտեսանելի հոգի չի: Աչքիս էլի փոշմանեն սցենարիստները ու հետ բերեն Բոբին : http://clipiki.ru/video/204231/%D0%A1%D0%B2%D0%B5%D1%80%D1%85%D1%8A%D0%B5%D1%81%D1%82%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D0%B5%D0%BD%D0%BD%D0%BE%D0%B5-Supernatural-7-%D1%81%D0%B5%D0%B7%D0%BE%D0%BD-19-%D1%81%D0%B5%D1%80%D0%B8%D1%8F--%D0%92%D0%BE%D0%BF%D1%80%D0%BE%D1%81-%D0%B6%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B8-%D0%B8-%D1%81%D0%BC%D0%B5%D1%80%D1%82%D0%B8

Ջենթլմեն պապիկը

Երթուղայինի մեջ տարեցներին տեղ են տալիս երիտասարդները: Ճիշտ է, գրեթե բոլորս էլ այսպես ենք կարծում և միշտ տեղը զիջում տարեցներին: Հակառակ երևույթին հանդիպեցի այսօր:   Երբ բարձրացա, երթուղայինում տեղ չկար: Հաջորդ կանգառում մի կին իջավ: Ես չնստեցի, որ իմ կողքին կանգնած երկու պապիկներից մեկը նստեր: Առաջինը նստեց՝ տեղ տալով երկրորդին: Վերջինս ոչ միայն չնստեց, այլ նայելով ինձ ասաց. -Թող էրեխեն նստի:  Ես իհարկե մերժեցի և խնդրեցի, որ նա նստի, բայց նա ոչինչ չուզեց լսել և ասեց, որ նստեմ:  Մի քիչ համառելուց հետո, ստիպված էի նստել, թեև շատ անհարմար էի զգում:  Դրանից հետո երթուղայի բարձրացած մարդիկ երևի մտածում էին, թե ես ինչ անշնորհք եմ, որ նստել եմ, իսկ խեղճ պապիկը կանգնած է մնացել: Նրանք մտածում էին այն, ինչ սովորաբար ես ե մտածում նման դեպքերում: Երևի սրանից հետո, երբ նման բան տեսնեմ, միանգամից այդ բարի ջենթլմեն պապիկին կհիշեմ: 
Էսօր telek-ը միացրեցի ու զգամ ինչ-որ ձյաձյայա  միջից վրես գոռում , ճվճվում... Հենց էկրանը բացվեց, հանգստացա.  ուղղակի ՕԵԿ-ի հերթական քարոզարշավն էր, ավելի կոնկրետ ՕԵԿ նախագահի ոգևորված հերթական  ելույթը

Ինչպես ծանոթացա Բերնարդ Շոուին

2 օր առաջ քայլում էի Օպերայի տարածքով. նյութ պիտի գրեի, բայց հարմար ոչինչ չէի գտնում: Նստեցի նստարանին և սկսեցի շուրջս նայել: Ինձ մոտեցավ 40 անց մի տղամարդ՝ ձեռքին ծանր տոպրակ: Հենց սկզբից ինձ շատ հետաքրքեց, թե ինչ կա տոպրակում. գրքեր էին: Այդ մարդը գիրք էր վաճառում, իսկ գինը որոշում էր գնորդը: Անկեղծ ասած սկզբում զարմացա և շտապեցի նախնական կարծիք կազմել այդ մարդու մասին: Մտածում էի՝ ինչպես կարելի է գրքերն այդպես վաճառել:  Մինչ մի քանի գիրք էի թերթում, անծանոթը երևի հասկացավ մտքերս և սկսեց պատմել իր մասին: Բանասեր էր, այժմ աշխատանք չուներ, դրա համար էլ վաճառում էր ուսանող ժամանակ գնած գրքերը: Ինձ այնքան մեղավոր զգացի առաջ ունեցած մտքերիս համար: Նա սկսեց խոսել գրքերից, հարցրեց ՝ ինչ գրքեր եմ սիրում և առաջարկեց Բերնարդ Շոուի մասին պատմող գիրքը, որը սիրով ընդունեցի: Նա մի քիչ խոսեց Շոուի մասին. դա շարժեց հետաքրքրությունս: Գրքից ծանոթացա նրա կյանքին, մանկությանը, մտքերին և հասկացա, որ առաջ նրա մասին ոչինչ չգիտեի, միայն անունն էի լսել ու գիտեի, որ իռլանդացի թատերագիր է: Ինձ շատ դու...

Sherlock-ի նոր սեզոնը 2013-ից :(

Sherlock 3-ը  2013-ից նոր կսկսեն նկարահանել, իսկ ես մտածում էի 2013-ին արդեն ցույց կտան,  ինչ արած. պիտի սպասենք :   Չնայած մի հատ դրական կողմ կա ստեղ,  Martin Freeman-ը հիմա նկարահանվում ա <Հոբիթում>, իսկ ես էս կինոյին մի քանի տարի ա սպասում եմ, բայց արդեն իրան Բիլբոյի դերում  չեմ պատկերացնում   http://sherlock.3dn.ru/news/sherlok_bbc_3_sezon_semki_nachnutsja_v_2013_godu/2012-03-14-25