Skip to main content

Posts

Showing posts from March, 2013

Երբ ես սիրեցի ինքս ինձ /մաս 2/

Երբ ես սիրեցի ինքս ինձ, Ես դադարեցի սեփական ժամանակս գողանալ Եվ ապագայի մեծ ծրագրերի մասին երազել: Այսօր ես անում եմ միայն այն, Ինչն ինձ երջանկություն է պարգևում: Ինձ երջանկացնում է այն, որ ես սիրում եմ Եվ այն ինչը ստիպում է սրտիս ժպտալ: Ես այդ ամենն անում եմ , իմ սեփական ռիթմի մեջ այնպես, ինչպես ուզում եմ: Այսօր ես դա կոչում եմ ՀԱՍՐԱԿՈՒԹՅՈՒՆ Երբ ես ինքս ինձ սիրեցի Ես ազատվեցի այն ամենից, Ինչը վտանգում է առողջությունս. Ուտեստներից, մարդկանցից, ապրանքներից և իրավիճակներից: Այն ամենից, ինչն ինձ ներքև էր տանում և շեղում սեփական ճանապարհիցս: Այսօր ես դա կոչում եմ ՍԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ  Երբ ես սիրեցի ինքս ինձ, Ես դադարեցի մշտապես ճիշտ լինելուց, Եվ հենց այդ ժամանակ էլ սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել, Այսօր ես դա կոչում եմ ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ Երբ ես սիրեցի ինքս ինձ, Ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես ապրում եմ միայն ներկայով և դա կոչում եմ ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ  Երբ ես սիրեցի ինքս ինձ, Ե...

Երբ ես սիրեցի ինքս ինձ /մաս 1/

Ինձ թվումա, <Երբ ես սիրեցի ինքս ինձ> շարքը մարդու հասուն տարիքում դեպի իր ապրած կյանքն ուղղված հայացքնա: Շարքը Չապլինի կյանքի սկզբունքներն են: Շատերը համարում են, որ հենց Չապլիննա շարքի հեղինակը, բայց կա նաև հավանականություն, որ շարքը իրականում պատկանումա Կիմ և Էլիսոն Մաքմիլաններին: Էս դեպքում կարծում եմ, էդքան էլ կարևոր չի, թե ումա պատկանում շարքը, կարևորն ենա, որ երբ կարդում ես, հետո մի հատ էլ ես կարդում ու եթե հասկանում ես, թե շատ պարզ ու հասարակ ինչ խորը միտքա ընդեղ արտահայտված, հետո անընդհատ կկարդաս ու կկարդաս: Ուտոպիստականա թվում գրածս, բայց շատ կուզեի, որ մարդիկ կարդան, հասկանան ու ապրեն մի քիչ սենց սկզբունքներով, կամ գոնե ընտրեն դրանց մեջից են, ինչն իրենցա հոգեհարազատ: Չգիտեմ` իչքանով եմ կարողացել լավ թարգմանել, բայց փորձել եմ. Երբ ես սիրեցի ինքս ինձ, Ես հասկացա, որ տխրությունն ու վիշտը Պարզապես նախազգուշացումներ են այն մասին, Որ ես ապրում եմ իմ սեփական էությանը հակառակ, Այսօր ես գիտեմ, ինչպես անվանել դա. Դա կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՍ ...

Ծնունդդ շնորհավոր բոլոր ժամանակների ՄԵԾՆ ծաղրածու

Էս գրվածքը շատ եմ սիրում, ինքը լրիվ հերիքա Ենգիբարյանին նկարագրելու համար ԳՐՊԱՆԱՀԱՏԸ Ես գրպանհատ եմ, Ես գրպանահատների արքան եմ, Ես հարուստ եմ և երջանիկ: Ես գրեթե երջանիկ եմ: Միայն, ափսոս, ոչ ոք գրպանում սիրտ չի պահում: 

Աղանդավորներին մեկ անգամ լսելուց հետո, հասկանում ես, որ նրանք բավականին հետաքրքիր զրուցակիցներ կարող են լինել

« Մենք կարող ենք Ձեզ հետ զրուցել :  Եթե դեմ չեք ,  մենք կցանկանայինք խոսել Ձեր ապագայի մասին :  Դուք դեռ չգիտեք `  Ձեզ ինչ է սպասվում »: Եթե դուք հանգիստ նստած եք որևէ մի տեղ ,  և պատահաբար ձեզ է մոտենում մի անծանոթ ` այսպիսի զրույց սկսելով ,  ապա ավելի լավ կլինի չլսել նրան ,  եթե ,  իհարկե ,  հետաքրքրված չեք աղանդավորական խմբերով և չեք ուզում համալրել նրանց շարքերը : Անձամբ ես  « բախտ »  ունեցել եմ նման անցորդների հետ շփվելու :  Երբ ցանկություն չհայտնեցի նրանց հետ խոսելու ,  նրանցից մեկը ,  մոտ  55  տարեկան մի կին ,  մատ թափ տվեց վրաս ասելով ` _ Դուք դեռ չգիտեք `...