Աղանդավորներին մեկ անգամ լսելուց հետո, հասկանում ես, որ նրանք բավականին հետաքրքիր զրուցակիցներ կարող են լինել
«Մենք կարող ենք Ձեզ հետ զրուցել: Եթե դեմ չեք, մենք կցանկանայինք խոսել Ձեր ապագայի մասին: Դուք դեռ չգիտեք` Ձեզ ինչ է սպասվում»:
Եթե դուք հանգիստ նստած եք որևէ մի տեղ, և պատահաբար ձեզ է մոտենում մի անծանոթ`այսպիսի զրույց սկսելով, ապա ավելի լավ կլինի չլսել նրան, եթե, իհարկե, հետաքրքրված չեք աղանդավորական խմբերով և չեք ուզում համալրել նրանց շարքերը:
Անձամբ ես «բախտ» ունեցել եմ նման անցորդների հետ շփվելու: Երբ ցանկություն չհայտնեցի նրանց հետ խոսելու, նրանցից մեկը, մոտ 55 տարեկան մի կին, մատ թափ տվեց վրաս ասելով`
_Դուք դեռ չգիտեք` ձեզ ինչ է սպասվում: Բոլորիս վերջն էլ դա է լինելու: Բայց մենք կարող ենք օգնել ձեզ փոխել ձեր ճակատագիրը:
Այս կնոջ ասածները ոչ թե վախեցրին, այլ հունից հանեցին ինձ: Եթե ես բավականաչափ համառ չգտնվեի, հավանաբար նա իմ կամքին հակառակ կպատմեր ինձ իմ ողջ ապագան` իր մութ կողմերով հանդերձ:
Տեսնելով, որ ինձանից բան դուրս չի գալիս, կանայք մոտեցան իմ հարևան նստարանին նստած երեք դեռահասներին: Բայց նրանց հետ էլ զրույցն այդքան հաջող չստացվեց: Ես լսեցի, որ աղջիկներից մեկը նրանց հեռանալուց հետո ասաց, որ հետաքրքրության համար կարելի էր լսել, թե ինչ էին ասում: Ի՞նչը կարող էր նման մարդկանց հետ զրույցում հետաքրքություն առաջացնել աղջկա մեջ:
_Ինձ ուղղակի հետաքրքիր էր, թե ինչ էին ասելու: Համ էլ զվարճալի էր, մեկա լուրջ չէինք ընդունելու ասածները,-ասում է 16-ամյա աղջիկը` պատասխանելով հարցիս:
Ընկերուհիների մերժելուց հետո կանայք հեռացան նոր ունկնդիրներ փնտրելու: Եթե դրսում զրուցակից չգտնվի, ինչը քիչ հավանական է, հոգ չէ դրա համար կան նաև տներ, որտեղ զրուցելն ավելի հարմար է, հատկապես եթե երիտասարդ զրուցակից ես գտել:
_ Մի
անգամ տանը ես ու երկու մեծ քույրերս էինք: Դուռը թակեցին, բավականին
հաճելի արտաքինով կին էր: Ասաց, որ ուզում է Հիսուսից խոսել: Ճիշտն ասած,
մտածեցինք քրիստոնյա է և ներս հրավիրեցինք: Քանի որ երկար խոսելու ժամանակ
չունեինք խնդրեցինք, որ հետո գա: Նա մի գիրք թողեց, որ կարդանք: Երբ կարդացինք,
հասկացանք, որ Եհովայի մասին էր: Հաջորդ օրը, երբ այդ կինը
եկավ, ասացինք, որ չենք ուզում խոսել և հետաքրքրված չենք իրենց աղանդով: Այդ
կինը անընդհատ պնդում էր, որ լսենք իրեն, ինքը կբացատրի գրվածքները,
որոնք հավանաբար չենք հասկացել: Բայց մենք մերժեցինք և
խնդրեցին, որ էլ մեր տուն չգա և չանհանգստացնի մեզ,-պատմում է 20-ամկա Արմինեն:
Աղանդավորներին չես կարող դատապարտել նաև այն ժամանակ, երբ նրանք դրդում, պնդում և համոզում են լսել
իրենց: Նրանցից խուսափելու համար միակ բանը, որ կարող ես անել` նրանցից հեռու մնալն է:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատություն և իր դավանանքին կամ համոզմունքներին հետևելու ազատություն, մենակ կամ ուրիշների հետ համատեղ, հրապարակայնորեն կամ գաղտնի` քարոզի, ժամերգության, կրոնական ու ծիսական արարողությունների ձևով»:
Հռչակագիրը «իդելական» է երկու կողմերի համար էլ. այն մի կողմից պաշտպանում է մեզ աղանդավորներից, մյուս կողմից էլ նրանց պաշտպանում մեզնից: Եթե անգիտակցաբար հայտնվել ես նրանց շարքերում, ապա բողոքելն ու անգամ նրանց դատի տալը քեզ իրենց շարքերը ներքաշելու համար անօգուտ է: Որոշումը կայացրել ես դու, որովհետև ազատ ես դավանանք և համոզմունքներ փնտրելու:
Քաղաքավարությունից և հետաքրքրությունից դրդված ընդունում ու լսում ենք աղանդավորներին մեր հարկի տակ: Մտածում ենք, որ մեկ է լուրջ չենք ընդունելու ու չենք լսելու այս մարդկանց խորհուրդները: Մի գեղեցիկ օր էլ նրանք խոսելու փոխարեն մի գիրք են մեզ թողնում, որը ձանձրույթից կամ էլի հետարքրությունից դրդված կարդում ենք: Եթե անգամ չհասկանանք գիրքը, հոգ չէ, նրանք նորից կհայտնվեն մեր կողքին գրվածնքները յուրովի բացատրելու և ճիշտ մենաբանելու համար: Մի օր էլ կհասկանանք, որ դա աշխարհի ամենահրաշալի գիրքն է, ու էլ երբեք չենք բաժանվի դրանից:
Comments
Post a Comment