Անգելն ա: Շատ կենսուրախ մի շունիկ, ով չունի ընտանիք, խնամող, երբեք չի տեսել մարդկային ջերմություն, միշտ ապրելա դրսում, կիսասոված քնել, մրսել, բայց էս ամենով հանդերձ Անգելը գիտի՝ ինչա ուզում՝ ուզումա ապրել: Առաջին անգամ Անգելի մասին իմացա կենդանիների օգնության ֆեյսբուքյան խմբից: Տեսա, որ ողնաշարը ջարդվելա ու գումար էր հավաքվում Անգելին օգնելու համար: Լավա, լիքը մարդ արձագանքեց, Անգելի ողնաշարն անշարժացվեց, հիմա վերականգնողական աշխատանքներ են տարվում ու հույս կա, որ գոնե շունիկը կկանգնի ոտքերի վրա: Ուշադիր հետևում եմ Անգելի բուժման կուրսին: Ճիշտա, արդեն երկու ամիսա անցել, բայց երբ ամեն անգամ տեսնում եմ, թե ոնցա թռվռում Անգելը, քաշ տալիս ոտքերը, ոնց են աչքերը փայլում, ինչ ուրախա, իրան բացարձակ ոչ մի բան չի խանգարում: Նայում եմ Անգելին ու մտածում եմ՝ մենք անընդհատ պատճառներ ենք գտնում դեպրեսիաների մեջ ընկնելու համար, թույլ ենք տալիս, որ առողջական խնդիրները ազդեն մեր վրա ու մոռանում ենք ամենակարևորը՝ ապրել ու ուրախանալ: Էս գժոն էնքան լիքնա պոզիտիվ էն...