Skip to main content

Posts

Wi-Fi-ի գողը գող է. մաստակ ծամելն՝ արգելված... ծանոթություն սինգապուրյան արգելքներին

Սինգապուրում հանգստանալ շատերն են երազում, մինչդեռ «Ասիական հրաշք» ուղևորվելուց առաջ քչերն են մտածում, որ պետք է խիստ հետևել այստեղ գործող օրենքներին:     Եթե այստեղ օրենք խախտեք, ապա ստիպված եք լինելու խոշոր տուգանք վճարել, որոշ դեպքերում էլ կարող եք ազատազրկման  ե նթարկվել : Սինգապուրում օրենքները բոլորի համար են՝ ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների, հետևաբար՝ նկատի ունեցեք, որ զբոսաշրջիկ լինելու հանգամանքը ձեզ չի փրկի: Իսկ հիմա մի քանի յուրահատուկ արգելքների մասին կպատմեմ: Սինգապուրը մաքուր է և վերջ Սինգապուրը հայտնի է իր մաքրությամբ : Այստեղ մաքրության պահպանությանը շատ խիստ են հետևում , ու եթե հանկարծ պատահաբար ծխախոտի մնացորդ կամ էլ այլ բան նետեք գետնին , ապա ձեզ կարող են տուգանել 1000 սինգապուրյան դոլարի չափով : Այստեղ մաքրությունը չխախտելու համար արգելված է անգամ ծիտիկներին կերակրել : Սրա համար ևս կարող եք մի կլորիկ գումար տուգանվել՝ մոտ 500 սինգապուրյան դոլարի չափով : Եթե աղբը ...
Recent posts

Ինքնաթիռը վայրէջք կատարեց․ ծափահարե՞լ, թե՞ չծափահարել

Միշտ մտածել եմ՝ արժի ծափ տալ վայրէջքի ժամանակ, թե չէ։ Երբ առաջին անգամ էի թռնում, բոլորը սկսեցին ծափ տալ, ես էլ հետ չմնացի, բայց հետո սկսեցի մտածել, բայց հլը մի րոպե, ինչիցա՞ սկսվել էս ավանդույթը ու արդյոք արժի ծափ տալ, թե ոչ։ Մի անգամ հոդված էի կարդում, որտեղ գրված էր, որ օդաչուները չեն սիրուն, երբ վայրէջքի ժամանակ ծափ են տալիս, որովհետև կարծում են, որ էդ իրանց գործնա ու դրա համար պետք չի ծափ տալ։ Վերջերս հերթական թռիչքի ժամանակ ինձ էդ հարցը սկսեց տանջել ու որոշեցի մի քիչ փորփրել համացանցը ու հասկանալ ինչ տեսակետներ կան ու որտեղիցա սկզբնաղբյուրը։ Հետաքրքիր փաստ 1 ․Երբ ուղևորները ծափահարում են, օդաչուները չեն լսում այդ ձայները։ Նրանց կարող են, ասենք, բորտուղեկցորդները փոխանցել, որ ուղևորները ծափահարել են, բայց օդաչուների արձագանքը տարբերա լինում։ Որոշ օդաչուներ կիսվել են իրանց տպավորություններով։ Ավստրալացի օդաչու Փիթր Ուիլերը, օրինակ, համարում է, որ թեև երբեմն ծափահարությունները արդարացված չեն ու միշտ չի, որ բարեհաջող վայրէջքի համար են ծափերի արժանանում, բայց իր համար հաճելի...

Մի համեստ Շունիկի ոգեշնչող պատմություն, ով ուղղակի ուզումա ապրի ու ապրումա

Անգելն ա: Շատ կենսուրախ մի շունիկ, ով չունի ընտանիք, խնամող, երբեք չի տեսել մարդկային ջերմություն, միշտ ապրելա դրսում, կիսասոված քնել, մրսել, բայց էս ամենով հանդերձ Անգելը գիտի՝ ինչա ուզում՝ ուզումա ապրել: Առաջին անգամ Անգելի մասին իմացա կենդանիների օգնության ֆեյսբուքյան խմբից: Տեսա, որ ողնաշարը ջարդվելա ու գումար էր հավաքվում Անգելին օգնելու համար: Լավա, լիքը մարդ արձագանքեց, Անգելի ողնաշարն անշարժացվեց, հիմա վերականգնողական աշխատանքներ են տարվում ու հույս կա, որ գոնե շունիկը կկանգնի ոտքերի վրա:  Ուշադիր հետևում եմ Անգելի բուժման կուրսին: Ճիշտա, արդեն երկու ամիսա անցել, բայց երբ ամեն անգամ տեսնում եմ, թե ոնցա թռվռում Անգելը, քաշ տալիս ոտքերը, ոնց են աչքերը փայլում, ինչ ուրախա, իրան բացարձակ ոչ մի բան չի խանգարում:  Նայում եմ Անգելին ու մտածում եմ՝ մենք անընդհատ պատճառներ ենք գտնում դեպրեսիաների մեջ ընկնելու համար, թույլ ենք տալիս, որ առողջական խնդիրները ազդեն մեր վրա ու մոռանում ենք ամենակարևորը՝ ապրել ու ուրախանալ:  Էս գժոն էնքան լիքնա պոզիտիվ էն...

Դեղնագազարագույն հրաշք

21-ը հետաքրքիր թիվա: Մայիսի 21-ին նվեր ստացա դեղնագազարագույն հրաշքին, սեպտեմբերի 21-ին առաջին անգամ գնացի կիթառի պարապմունքի: Հետաքրքիր բանա էս կյանքը: Ինչ ինձ գիտակից կյանքում հիշում եմ կիթառ եմ ուզում, երազում եմ դեղնագազարագույն հրաշքին դնեմ իրա մեծ տուփի մեջ, քցեմ մեջքիս ու գնամ երաժշտական դպրոց: Երազեցի երազեցի ու 22 տարեկանում, ավելի լավ է ուշ. քան երբեք, սկզբունքի համաձայն՝ ձեռքումս արդեն իմ սեփական հրաշքն էի պահում: Իրականում կիթառը շատ ճիշտ պահի ներգործեց իմ կյանք, ավելի շուտ կիթառիս պարապմունքները:   Համալսարանն ավարտել, գործեր, աշխատանքնային խնդիրներ, մի տարվա մեջ 3 գործի տեղ փոխել, վերջում էլ մնալ գործազուրկ ՃՃՃ (կարևորը պոզիտիվ): Իրոք անհասկանալի էյֆորիայա, երբ լիքը պրոբլեմներ ունես, բայց ուրախ ես, որովհետև նենց թեթևություն ես զգում, երբ ձեռքդ ես վերցնում իրան ու սկսում ես նվագել, էլ չեմ ասում, երբ փորձում ես մի քիչ երգել:  Ես դեպքում ոչ թե ավելի լավ է ուշ, քան երբեք սկզբունքնա  (համ էլ երբեք ուշ չի լինում), այլ ամեն ինչ լինումա ճիշտ ժամանա...

Ինչպիսին պետք է լինի իդեալական կինը կամ բլա-բլա-բլա...

21-րդ դարում ինչի մասին ուզես խելացի հոդվածներ կարելիա գտնել: Ասեմ ավելին, դրանք շատ խոստումնալից են, խելացի և անգամ տրամաբանական են թվում, բայց... Գալիսա մի պահ, երբ գլխումդ <<բայցերի>> շրջանա ծագում: Սկզբում կարդում ես, հիանում, մտածում, հետո մի օր, վերհիշելով էդ կարդացածդ հոդվածները, սկսում ես վերլուծել ու հասկանում ես, որ ընդհանրապես համաձայն չես իրանց հետ: Adme.ru-ն իմ սիրելի կայքերիցա, հազարավոր ընթերցողներ հավաքած էս դեմք կայքը շատա հրապարակում էս տիպի հոդվածներ, որոնք ես ինքս մեծ հաճույքով կարդում եմ: Այ, օրինակ  <  Письмо мудрой женщины молодым девушкам > հոդվածում մի քանի մտքի հետ համաձայն եմ, մի քանիսի հետ՝ չէ: Դե դեռ էսքան մուդռի չեմ, գուցե դրանիցա, բայց ամեն դեպքում, կարծում եմ ճիշտ չի անընդհատ տարբեր հետաքրքիր ձևերով մատուցել կանանց, որ իրենց դերը պետքա լինի՝ լսող, ըմբռնող և այլն և այլն: Գործնականում հանդիպում են շատ նման կանայք, ովքեր իրենց հանդուրժողականության շնորհիվ կարողանում են շատ բաների հասնել, բայց մյուս կողմից էլ ես չեմ ը...

Sherlock BBC 3 /դաժան էր/

Չնայած անհամբեր սպասում էի Շեռլոկի վերադարձին, բայց... Մի քանի ամիսա տեղս չէի գտնում: Երևի հնարավոր բոլոր եղանակներով կինոյի շարունակությունը վերլուծել էի, բայց ասեմ, որ հեչ իմ պատկերացրածը չէր: Ես շատ լուրջ, էմոցիոնալ սերիա էի սպասում, բայց պարզվեց մարդիկ ջրիկվել էին ինչքան կարային: Վատ չէր իհարկե, բայց տարօրինակ էր: Պրեմիերայի հաջորդ օրը էլի նայեցի 1-ին սերիան, ոչինչ էր, բայց էլի են չէր: Ամեն դեպքում <ուրախ> սերիա էր: Դուրս եկան են կադրերը, որտեղ Ուոտթսոնը ծեծումա Շեռլոկին իրա խաբելու համար ու են էլ 3 անգամ իրար հետևից: Ես ամեն ինչ կսպասեի տենայի, բայց ոչ տենց վարկածներ, հակապես Մարիարտիի ու Շեռլոկի համատեղ գծած պլանի մասին /ծեծելա պետք Մոֆարտին/: Դրա փոխարեն ես էս վարկածը կնախընտրեի, Շեռլոկը կարար հանդիպեր Doctor Who-ին  http://www.youtube.com/watch?v=q3bGYljQ5Uw  : Ինչ վերաբերումա 2-րդ սերիային, պետքա ասեմ, որ առաջինից լավն էր, են էլ շատ: Ես սերիայի պատմությունները շատ հետաքրքիր էին: Մինչև պրեմիերայի օրը մտածում էի՝ ախր խի <Երեքի նշանը>, չէ, որ...

Չապլինի նամակը դստերը

Դստրիկս ,   Հիմա գիշեր է : Ծննդյան գիշեր :   Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն   պահապանները քնել են : Քնած են և   եղբայրդ ու քույրդ : Նույնիսկ մայրդ արդեն քնել է : Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ` մինչև   կհասնե ի իմ այս աղոտ լուսավորված սենյակը :   Ինչքան հեռու եմ քեզանից , բայց թող կուրանան աչքերս , թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ , հեռանում է աչքիս առաջից : Նա այնտեղ է , իմ սեղանին , այստեղ ` սրտիս մեջ : Այդտեղ , հեքիաթային Փարիզում , դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա , Ելիսեյան դաշտերում : Ես դա լավ գիտեմ , և ինձ թվում է , գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը , տեսնում եմ քո աչքերը , որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում : Ես լսել եմ , որ դու այդ տոնական ու   շողշողուն   ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու , որը գերված է թաթարական խանից : Գեղեցկուհի՛ եղիր և պարիր , ա՛ստղ եղիր և փայ...