21-րդ դարում ինչի մասին ուզես խելացի հոդվածներ կարելիա գտնել: Ասեմ ավելին, դրանք շատ խոստումնալից են, խելացի և անգամ տրամաբանական են թվում, բայց...
Գալիսա մի պահ, երբ գլխումդ <<բայցերի>> շրջանա ծագում: Սկզբում կարդում ես, հիանում, մտածում, հետո մի օր, վերհիշելով էդ կարդացածդ հոդվածները, սկսում ես վերլուծել ու հասկանում ես, որ ընդհանրապես համաձայն չես իրանց հետ:
Adme.ru-ն իմ սիրելի կայքերիցա, հազարավոր ընթերցողներ հավաքած էս դեմք կայքը շատա հրապարակում էս տիպի հոդվածներ, որոնք ես ինքս մեծ հաճույքով կարդում եմ: Այ, օրինակ < Письмо мудрой женщины молодым девушкам>
Ինչո՞ւ մենք չենք գրում հոդվածներ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի տղամարդը կնոջը դուր գալու համար: Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև չկան մշակված մեխանիզմներ, որոնցով կարողանամ նկարագրել իդելական տղամարդուն: Նույնն էլ կնոջ դեպքում: Իսկ ինչո՞ւ ենք մենք առհասարակ գրում նման հոդվածներ: Ուրեմն գուցե ճիշտ կլինի չկարդալ ու չմտածել էս մասին, առաց այդ էլ շատ բան կա, որոնցով ստիպված ենք մեր ուղեղները ծանրաբեռնել:
Ես կարծում եմ՝ ամենալավ հարաբերություններն են հարաբերություններն են, որոնցում կա կին ու կա տղամարդ, փոխզիջում, այլ ոչ թե <կնոջ> ու <տղամարդու> դերային մոդել: Մի վախեցեք ձեզ ցույց տալ լրիվ աննոռմալ ու զզվելի կողմերով հանդերձ, մեկա դրանք մի օր գլուխ են բարձրացնելու: Եթե Ձեզ ընդունում եք էնպիսին, ինչպիսին կաք, ուրեմն ստիպեք դիմացինին էլ Ձեզ էդպիսին ընդունել:
Ու ոնց գրել էր իմաստուն կինն իր նամակի վերջում՝
А все вот эти «сложные» отношения — ну блин, ну пойдите на курсы макраме, что ли. Или сиротам помогите. Оставьте свой бедный мозг в покое, у него и без вас забот полон рот.

Comments
Post a Comment