Skip to main content

Posts

Showing posts from June, 2012

Շունը երբեք չի թողնի ու հեռանա անշնորհակալի պես

 Ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ ցուրտա ու անձրևա գալիս ու մի հատ շուն դողացնելով մտնումա շքամուտք, բայց ՉԱՐ տյոտյաները իրան վռնդում են, որովհետև ինքը թացա ու իրանից ՓԻՍ հոտա գալիս, սիրտս կանգնում ա: Ես միշտ թողել եմ ու հիմա էլ եմ թողում, որ մեր շքամուտք շուն մտնի, երբ անձրևա գալիս ու ընդհանրապես վատ չեմ զգում իրա թաց մազերի հոտից: Դա դեռ մի կողմ, չեմ կարում նայեմ, թե ոնց են փոքր երեխաները իբր խաղում շների հետ՝ խեղճերին տանջելով: Քիչա մնում ես իրանց հետ տենց վարվեմ, տեսնեմ իրանց դուր կգա... Ես 5 շուն եմ պահել, 5-ին էլ շատ եմ սիրել, բայց, ցավոք, հիմա ոչ մեկը չկա: Շատ էի կապված հատկապես վերջինի հետ: Չնայած իրան մի քանի տարի առաջ եմ կորցրել, բայց դեռ հիշում եմ ու մինչև հիմա ինչ-որ բաց ու դատարկ տեղ կա ներսումս, որ չի լցվում իրան կորցնելուց հետո: Ինքը մամայիս, պապայիս ու քրոջիցս հետո իմ ամենասիրած ԵՐԵՎՈՒՅԹՆ էր, ընտանիքիս անդամն էր, դրա համար էլ մինչև հիմա չեմ կարողանում իրան մոռանալ: Այն մարդը, ով թեկուզ մի անգամ շուն կամ մի ուրիշ կենդանի է պահել ինձ շատ լավ կհասկանա: ...

Իրականում երիտասարդությունն այդքան էլ վատը չէ

Անպատասխանատու, բռի, փողասեր, ագրեսիվ…  սրանք այն բառերն են, որոնցով կարելի է բնութագրել այսօրվա հայ երիտասարդներին:  Ինչու՞, ո՞վ է որոշում և ստեղծում նման կարծրատիպ: Երիտասարդներին այս կերպ  պատկերում են լրատվամիջոցները: Վերջերս սոց ցանցերում տարածվեց երկու տեսանյութ, որտեղ երկու հայ անչափահաս աղջիկներ իրար հայհոյում ու ծեծում են: Տեսանյութերից  մեկը երկու օր անց մի քանի օր շարունակ որոշ հեռուստաալիքների քննարկման թեման էր: Որոշներն անգամ եթերային ժամանակ տրամադրեցին վերը նշված խնդրին իրենց կիրակնօրյա թողարկումներում:   Բնականաբար, բոլորը քննադատում էին հայ աղջիկների նման պահվածքը և սարսափով ահազանգում.- <էս ու՞ր ենք հասել>:  Նման արձագանքն, իհարկե, սպասելի էր և նորմալ, բայց մի բան չեմ կարողանում հասկանալ. ինչու՞ են միշտ լրատվամիջոցները, հատկապես հեռուստատեսությունը երիտասարդներին անդրադառնում հիմնականում նմանատիպ կոնտեքստերում:             Խնդիրը կա, իհարկե, այն պետք է բարձրաձայնել: Այսօ...