Դա դեռ մի կողմ, չեմ կարում նայեմ, թե ոնց են փոքր երեխաները իբր խաղում շների հետ՝ խեղճերին տանջելով: Քիչա մնում ես իրանց հետ տենց վարվեմ, տեսնեմ իրանց դուր կգա...
Այն մարդը, ով թեկուզ մի անգամ շուն կամ մի ուրիշ կենդանի է պահել ինձ շատ լավ կհասկանա:
Կենդանին երբեք չեն թողնի ու հեռանա անշնորհակալի պես, չի դավաճանի ու մինչև վերջ նվիրված կմնա: Շունը կաշվից դուրս չի գա քեզ վատություն անելու համար, ընդհակառակը.
Ասում են՝ ժամանակն ամեն ինչի մասին մոռացնել է տալիս: Ճիշտ է, մարդկանց դեպքում դա այդպես է, բայց հաստատ ոչ շների: Ինձ համար նվիրվածության կատարյալ օրինակ է Խատիկոն. շուն, որ կայարանում սպասեց իր մահացած տիրոջը մինչև իր կարճ կյանքն էլ վերջացավ: Շատ ճիշտ են արել ճապոնացիրները, որ Խատիկոյի արձանն են կանգնեցրել: Թող մարդիկ տեսնեն ու հիանալուց բացի, գոնե փորձեն հասկանալ, թե ինչ է զգացել այդ շունը, արդյոք կարող են իրենք էլ այդպես նվիրվել և սիրել:
«Որքան շատ եմ ճանաչում մարդկանց, այդքան ավելի եմ սկսում սիրել շներին», չգիտեմ, թե ով է այս հանճարեղ խոսքերի հեղինակը, բայց միանշանակ համաձայն եմ նրա հետ:



Comments
Post a Comment