Skip to main content

Posts

Showing posts from September, 2012

Տրամադրությունս բարձրացնող նկար

Չգիտեմ ինչիցա, բայց ես նկարը միշտ իմ տրամադրությունը բարձրացնումա, նենց որ լավ կլինի մի հա էլ բլոգումս լինի, որ շուշուտ նայեմ ու ուրախանամ ! 

Աբսուրդ համեմատություններ

Վերջերս   լրատվամիջոցների, բլոգների և սոց ցանցերի քննարկաման կենտրոնական թեման Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումն է: Պարզ է, որ նման նորություն լսելը մեզանում պիտի բուռն արձագանքներ առաջացներ: Երիտասարդների կազմակերպած ակցիաները սոց ցանցերում,   ցույցերը Հունգարիայի դեսպանատան դիմաց, ինչ խոսք, տեղին էին, բայց   կան բաներ, որոնց   հետ գուցե առաջին հայացքից համաձայնես,   իսկ երբ սկսես սառը դատել, չեմ կարծում թե տպավորությունը նույնը կմնա:   Ռ. Սաֆարովը մի քանի օրվա ընթացքում երևի հասցրեց համեմատվել հայ ազգի գրեթե բոլոր հերոսների հետ: Այնպիսի տպավորություն է, որ մենք այնքան տարված ենք Սաֆարովով, որ երբ 2 օր առաջ մեր շախմատի հավաքականը հաղթանակով վերադարձավ Հայաստան, Facebook- յան շատ խմբերում շնորհավորական առաջին իսկ խոսքերից հետո հայտնվեց մի նկար, որի մի կողմում մեր օլիմպիական չեմպիոններն էին, մյուսում՝   Սաֆարովը, վենագիրը՝ <Հայստանի և Ադրբեջանի հերոսները>: Իսկ երեկ էլ աչքովս ընկավ <Ինչպիսին ազգն է, այնպիսին էլ հ երոսներն են...