Արդեն չգիտեմ էլ՝ որերրոդ անգամ արթնանում եմ լիարժեք անիմաստության զգացումով: Ինչ զզվելի զգացողությունա: Հետաքրքիր բանա կյանքը: Երբ երիտասարդ ես մտածում ես, որ ամեն ինչ առջևումա, ամեն ինչ հրաշալի կլինի՝ կարծելով, որ աշխարհը պտտվումա շուրջդ, կամ էլ ավելի շուտ դու ես նրա շուրջը պտտվում: Բայց գալիսա մի ժամանակ, որ հասկանում ես՝ էդ բոլորը ուղղակի հույսեր էին, սպասումներ, որ երբեք չեն իրականանալու: Հետո էնքան ես շտապում ամեն ինչ հասցնել, որ ոչ մի բան էլ չես հասցնում լիարժեք ու նորմալ անես: Կյանքդ թեթևացնելու ու ուրախացնելու համար, միշտ կյանքի բոլոր էտապներում, կյանքումդ հանդիպում են որոշակի մարդիկ, ովքեր որոշ ժամանակ դառնում են ներշնչանքի ու ոգեշնչանքի աղբյուր: Բայց, ցավոք, ինչպես բոլոր լավ բաները շուտ են անհետանում: Հետո փորձում ես քեզ համոզել, որ էդ տենց էլ պետքա լիներ ու մխիթարվում ես են մտքով, որ իրանցից լիքը բաներ ես սովորել ու տենց անիմաստ ու խղճուկ մխիթարանքների մի ամբողջ շարքա մենակ մնում: Ամենա անտանելին ենա, որ էս ամեն ինչը շատ վաղ տարիքից էս հասկանում ու են ժամանակ, ...