Skip to main content

Սեեեեվ կամ պարզապես գիտակցում, որ կյանքդ անիմաստացելա

Արդեն չգիտեմ էլ՝  որերրոդ անգամ արթնանում եմ լիարժեք անիմաստության  զգացումով: Ինչ զզվելի զգացողությունա: Հետաքրքիր բանա կյանքը: Երբ երիտասարդ ես մտածում ես, որ ամեն ինչ առջևումա, ամեն ինչ հրաշալի կլինի՝ կարծելով, որ աշխարհը պտտվումա շուրջդ, կամ էլ ավելի շուտ դու ես նրա շուրջը պտտվում: Բայց գալիսա մի ժամանակ, որ հասկանում ես՝ էդ բոլորը ուղղակի հույսեր էին, սպասումներ, որ երբեք չեն իրականանալու: Հետո էնքան ես շտապում ամեն ինչ հասցնել, որ ոչ մի բան էլ չես հասցնում լիարժեք ու նորմալ անես: Կյանքդ թեթևացնելու ու ուրախացնելու համար, միշտ կյանքի բոլոր էտապներում, կյանքումդ հանդիպում են որոշակի մարդիկ, ովքեր որոշ ժամանակ դառնում են ներշնչանքի ու ոգեշնչանքի աղբյուր: Բայց, ցավոք, ինչպես բոլոր լավ բաները շուտ են անհետանում: Հետո փորձում ես քեզ համոզել, որ էդ տենց էլ պետքա լիներ ու մխիթարվում ես են մտքով, որ իրանցից լիքը բաներ ես սովորել ու տենց անիմաստ ու խղճուկ մխիթարանքների մի ամբողջ շարքա մենակ մնում:

Ամենա անտանելին ենա, որ էս ամեն ինչը շատ վաղ տարիքից էս հասկանում ու են ժամանակ, երբ որ լիարժեք պիտի երիտասարդ օրերդ վայելես կամ գոնե փորձես քեզ երիտասարդ զգաս, ամեն ինչ հակառակնա ստացվում: Ոչ թե ժամանակից շուտ մեծանում ես, այլ ուղղակի անտարբեր ես դառնում ամեն ինչի հանդեպ, լրիվ անտարբեր, ու արդեն միևնույնա, թե կողքդ ինչա կատարվում. ոչ մի բան չես ուզում տեսնես ու լսես, ոչ մեկի հետ չես ուզում խոսես ու էլի մի գլուխ ճառեր լսես, որոնց բովանդակությունը ինքդ էլ շատ լավ գիտես:

Անընդհատ գլխումդ տարբեր մտքեր են պտտվում, չես կարողանում ինքդ էլ հասկանալ, թե ինչի ու ինչքան բանի մասին ես միանգամից մտածում: Հետո էդ բոլոր մտքերդ մեկ անիմաստ, մեկ շատ կարևոր են թվում: Ժամանակը միշտ կողքովդ անցնումա շատ արագ ու մի օր հետ նայելով մտածում ես՝ ինչ ահավորա, որ ամբողջ ժամանակդ ծախսել ես մտածելու վրա ու ոչ մի քայլ չես ձեռնարկել:

Ախր, ինչիա ամեն ինչ էսքան բարդ: Լավ ակընթարդները էնքան կարճ են, որ չես կարում լիարժեք ուրախանաս ու դրանք վայելես, որովհետև քեզ միշտ խանգարումա են գիտակցումը, որ շուտով ամեն ինչ կանցնի ու դու էլի հիասթափված ու հուսախափված նույն սև կետում կհայտնվես:

Ինչի են միշտ մեզ կյանքում շրջապատում անիմաստ վախեր: Ինչի եթե ինչ որ բան կամ մեկին սիրում ենք, գերադասում ենք չխոսել էդ մասին ու ինքներս էլ մոռանալ, ու գրեթե միշտ նրա համար, որ վախենում ենք կորցնել մեր արժանապատվությունն ու լուրջ ընկալվելու հնարավորությունը: Չեմ կարող վիճել, տենցա, իրոք տենցա. շատ բան զգում ես, քիչը խոսում, որովհետև հասկանում ես, որ անիմաստա ու վախենում ես, որ լրիվ արժեքներդ միանգամից կարժեզրկվեն քո իսկ աչքում: Հենց միայն լռում ես նրա համար, որ քո ներսում պահես ու հավատաս են արժեքներին, որ ստեղծել ես քո համար, բայց հոգու խորքում միշտ կա են գիտակցումը, որ դրանք իրական չեն:  Ցավալին ենա, որ անիրական, բայց կարևոր թվացող բաներից կառչելով կորցնում ենք իրականները ու միշտ ամենալավ մտքերն ու զգացմունքները, որ քեզ կարող են անասելի բարձրացնել, մնում են չասված ու խորը պահված, ինչի համար էլ ներսումդ միշտ զգում ես մի դատարկություն, որն էդպես էլ չի լցվելու:

Փորձում ես գտնել հոգեհարազատ երգեր ու գրքեր, որոնց հետ կապերդ խզողը մենակ դու կարաս լինես, բայց էդ էլ չի օգնում. որոշ ժամանակ անց հասկանում ես, որ ոչ մի բան չկա, ոչ մի նենց բան, ինչից դու կարաս բռնվես, կառչես ու ինչի համար արժի անխնա պայքարել: Ու տենց հասկանում ես, որ կյանqդ անիմաստացելա..



    

Comments

Popular posts from this blog

Sherlockamania

Էս երկու օրը ոչ մի բան չեմ կարում անեմ, ոչ դաս անելսա գալիս, ոչ էլ...  միակ բանը, որ անում եմ Շեռլոկ նայելնա,,, Добавьте подпись Սենց ա, էսա քննությունները սկսում են ու փոխանակ գրակից ցանկը կարդալու ամեն ինչ մի կողմ եմ դնում ու կարդում եմ Կոնան Դոյլ կամ էլ նայում եմ Sherlock BBC :)))

Երբ ես սիրեցի ինքս ինձ /մաս 1/

Ինձ թվումա, <Երբ ես սիրեցի ինքս ինձ> շարքը մարդու հասուն տարիքում դեպի իր ապրած կյանքն ուղղված հայացքնա: Շարքը Չապլինի կյանքի սկզբունքներն են: Շատերը համարում են, որ հենց Չապլիննա շարքի հեղինակը, բայց կա նաև հավանականություն, որ շարքը իրականում պատկանումա Կիմ և Էլիսոն Մաքմիլաններին: Էս դեպքում կարծում եմ, էդքան էլ կարևոր չի, թե ումա պատկանում շարքը, կարևորն ենա, որ երբ կարդում ես, հետո մի հատ էլ ես կարդում ու եթե հասկանում ես, թե շատ պարզ ու հասարակ ինչ խորը միտքա ընդեղ արտահայտված, հետո անընդհատ կկարդաս ու կկարդաս: Ուտոպիստականա թվում գրածս, բայց շատ կուզեի, որ մարդիկ կարդան, հասկանան ու ապրեն մի քիչ սենց սկզբունքներով, կամ գոնե ընտրեն դրանց մեջից են, ինչն իրենցա հոգեհարազատ: Չգիտեմ` իչքանով եմ կարողացել լավ թարգմանել, բայց փորձել եմ. Երբ ես սիրեցի ինքս ինձ, Ես հասկացա, որ տխրությունն ու վիշտը Պարզապես նախազգուշացումներ են այն մասին, Որ ես ապրում եմ իմ սեփական էությանը հակառակ, Այսօր ես գիտեմ, ինչպես անվանել դա. Դա կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՍ ...

Չապլինի նամակը դստերը

Դստրիկս ,   Հիմա գիշեր է : Ծննդյան գիշեր :   Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն   պահապանները քնել են : Քնած են և   եղբայրդ ու քույրդ : Նույնիսկ մայրդ արդեն քնել է : Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ` մինչև   կհասնե ի իմ այս աղոտ լուսավորված սենյակը :   Ինչքան հեռու եմ քեզանից , բայց թող կուրանան աչքերս , թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ , հեռանում է աչքիս առաջից : Նա այնտեղ է , իմ սեղանին , այստեղ ` սրտիս մեջ : Այդտեղ , հեքիաթային Փարիզում , դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա , Ելիսեյան դաշտերում : Ես դա լավ գիտեմ , և ինձ թվում է , գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը , տեսնում եմ քո աչքերը , որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում : Ես լսել եմ , որ դու այդ տոնական ու   շողշողուն   ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու , որը գերված է թաթարական խանից : Գեղեցկուհի՛ եղիր և պարիր , ա՛ստղ եղիր և փայ...