Այս տարվա կենտրոնացված քննությունների համար նախատեսված հայոց լեզվի շտեմարանները իսկական գլխացավանք դարձան: Այս տարի ԳԹԿ-ն ընդունելության քննություններն անցկացնելու համար կազմեց շտեմարաններ, որոնց առաջադրանքներից էլ բախկացած են լինելու այս տարվա ընդունելության քննությունները: Թվում էր` այս որոշումը լիովին պետք է բավարարեր դիմորդներին: Սա հեշտացնում է նրանց գործը. կա պատրաստի շտեմարան, մնում է միայն պարապել: Բայց արի ու տես, որ դիմորդներն այդքան էլ գոհ չմնացին շտեմարանում ընդգրկված հարցերից: Աշակերտների հավաստմամբ` թեստերի անհասկանալի հարցերին անգամ կրկնուսույցները չեն կարողանում պատասխանել: Շտեմարանում առկա անհասկանալի հարցերի շուրջ բողոքներն ու քննարկումներն իսկական գլխացավանքի վերածվեցին: Դիմորդների քայլեր ձեռնարկեցին անորակ շտեմարանների դեմ: Դիմորդների բողոքներին ոչ ոք ականջ չէր դնում, մինչև 189 դպրոցի աշակերտ Մուշեղ Հովսեփյանը նամակ ուղարկեց «Կրթության ազգային ինստիտուտի» փոխտնօրեն Աստղիկ Բախշյանին` խնդրելով միջնորդել շտեմարանների դեմ իրենց բողոք...