Skip to main content

Դիմորդներն ընդդեմ շտեմարանների


Այս տարվա կենտրոնացված քննությունների համար նախատեսված հայոց լեզվի շտեմարանները իսկական գլխացավանք դարձան:
Այս տարի ԳԹԿ-ն ընդունելության քննություններն անցկացնելու համար կազմեց շտեմարաններ, որոնց առաջադրանքներից էլ բախկացած են լինելու այս տարվա ընդունելության քննությունները: Թվում էր` այս որոշումը լիովին պետք է բավարարեր դիմորդներին: Սա հեշտացնում է նրանց գործը. կա պատրաստի շտեմարան, մնում է միայն պարապել: Բայց արի ու տես, որ դիմորդներն այդքան էլ գոհ չմնացին շտեմարանում ընդգրկված հարցերից: Աշակերտների հավաստմամբ` թեստերի անհասկանալի հարցերին անգամ կրկնուսույցները չեն կարողանում պատասխանել: Շտեմարանում առկա անհասկանալի հարցերի շուրջ բողոքներն ու քննարկումներն իսկական գլխացավանքի վերածվեցին:

    
Դիմորդների քայլեր ձեռնարկեցին անորակ շտեմարանների դեմ:
Դիմորդների բողոքներին ոչ ոք ականջ չէր դնում, մինչև 189 դպրոցի աշակերտ Մուշեղ Հովսեփյանը նամակ ուղարկեց «Կրթության ազգային ինստիտուտի» փոխտնօրեն Աստղիկ Բախշյանին` խնդրելով միջնորդել շտեմարանների դեմ իրենց բողոքներին: Մինչ այդ Մուշեղը ֆեյսբուքի և թվիթերի իր էջերում անընդհատ գրում էր շտեմարաներում եղած անճշտություների մասին և խնդրում հաշվի առնել իրենց կարծիքը: Բայց, ինչպես տեսնում ենք, այս անգամ սոցցանցերի գրառումներից առավել ուժեղ էր նամակը, որը Աստղիկ Բախշյանը հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում և խոստացավ լուծում տալ հարցին: Այս հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց. նամակը մի քանի րոպեում տարածվեց գրեթե բոլոր կայքերում:

    
ԿԳ նախարարի, հայագետի և շտեմարանը կազմողների պատասխանը դիմորդներին:
Լատվամիջոցները սկսեցին հետաքրքրվել Մուշեղով: ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվելը պարտավորեցնող էր ոչ միայն լրատվամիջոցների, այլ ԳԹԿ-ի համար: Արեմն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ Մուշեղի նամակին` խոստանալով ԳԹԿ-ի հետ մասնագիտական քննարկման ժամանակ բարձրացնել մի շարք քննական հարցադրումներ անվավեր ճանաչելու հարցը և կանխել վատորակ թեստերի օգտագործումը քննությունների ընթացքում: Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա այս հարցում նրանք լիովին դիմորդների կողմից են:
Հարցի շուրջ մեկնաբանություններից զերծ չմնաց լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանը, ով ֆեյսբուքի իր էջում կատարեց հետևյալ գրառումը. «Հայոց լեզվի և գրականության շտեմարանի «բոցերից»։ Պարզվում է՝ հայերենում թունել բայ կա: Պարզվում է նաև, որ թունել-ը խոսակցական բառ է և նշանակում է «թունավորել», այսինքն՝ թույնել` ըստ Է. Աղայանի բառարանի, որը թեստակազմիչների Սուրբ գիրքն է»:
Հայագետի հետ կարծես այդքան էլ չհամաձայնեց Փառանձեմ Մեյթիխանյանը, ով մասնակցել էր շտեմարանի կազմման աշխատանքներին: Այս հարցի շուրջ «Առաջին լրատվականի» հետ ունեցած հարցազրույցի ժամանակ Փ. Մեյթիխյանը նշել էր. « Եթե շտեմարան կա, պատասխանը կա: Թող «Ֆեյսբուքում» քիչ գրառում կատարեն, նստեն պատասխանները սովորեն»:

    
Դիմորդների ակնկալիքները «Դիմորդներ ընդդեմ շտեմարանների» պայքարից
Մինչ ԳԹԿ-ի շտեմարանի շուրջ քննարկումներ ծավալելը, դիմորդները բողոքի ակցիաներ էին կազմակերպել նաև ԳԹԿ շենքի դիմաց և հայտարարել, որ կբողոքեն այնքան, մինչև իրենց կլսեն: Այժմ կրքերը փոքր-ինչ հանդարտվել են: ԳԹԿ-ն խոստացել է վերանայել շտեմարանի որոշ կետեր: Դիմորդները նշում են, որ գոհ են ներկա արդյունքներից, բայց առավել գոհ կլինեն, երբ տեսնեն փոփոխված շտեմարանները:

    
«Պայքար անորակ Շտեմարանների դեմ» խմբի առեղծվածային անհետացումը ֆեյսբուքից
Շտեմարանների շուրջ քննարկումները դիմորդները շարունակում էին «Պայքար անորակ շտեմարանների դեմ» ֆեսբուքյան խմբում, մինչև վերջինիս առեղծվածային անհետացումը: Դիմորդների մեծ մասն այս երևույթը բացատրում է նշելով` «Երևում է Մեյթիխանյանը գրանցվել է ֆեյսբուքում»: Այլ կերպ ասած` գործին խառնվել է ԳԹԿ-ն:

    
Հ.Գ.
Թող ներեն ինձ շտեմարան կազմողները, բայց ես չեմ կարողանում պատկերացնել մի դիմորդի և ոչ միայն դիմորդի, ով կկարողանար կնդրուկուրթ,գուպարգուլգուռ, բարեմույնազազուն և նման բառերը բացատրել մեզ համար հասկանալի հայերենով: Եթե անգամ մեր երևակայությունը հերիքի բացատրություններ գտնել այս բառերի համար, չեմ կարծում, թե կկարողանանք նույնն անել օրինակ` սիգալ բառի հետ, որը ոչ թե դերասանի անուն է, այլ հայերեն ածական (ըստ Անդրանիկ Կռանեանի «Բառգիրք հայերեն լեզուի»` յոխորտալ, պարծենալ, նազել ) կամ գռուզը, որը ոչ թե ռուսերենից թարգմանաբար նշանակում է բեռ, այլ պարզապես հայերեն գանգուր բառի հոմանիշը: Դիմորդները պետք է նաև հիշեն, որ մաշտոցն այս դեպքում ոչ թե մեր տառաստեղծ Մեսրոպ Մաշտոցն է, այլ անասունների մազը սանրելու գործիք:



Դիմորդներն ընդդեմ շտեմարանների

Comments

Popular posts from this blog

Sherlockamania

Էս երկու օրը ոչ մի բան չեմ կարում անեմ, ոչ դաս անելսա գալիս, ոչ էլ...  միակ բանը, որ անում եմ Շեռլոկ նայելնա,,, Добавьте подпись Սենց ա, էսա քննությունները սկսում են ու փոխանակ գրակից ցանկը կարդալու ամեն ինչ մի կողմ եմ դնում ու կարդում եմ Կոնան Դոյլ կամ էլ նայում եմ Sherlock BBC :)))

Երբ ես սիրեցի ինքս ինձ /մաս 1/

Ինձ թվումա, <Երբ ես սիրեցի ինքս ինձ> շարքը մարդու հասուն տարիքում դեպի իր ապրած կյանքն ուղղված հայացքնա: Շարքը Չապլինի կյանքի սկզբունքներն են: Շատերը համարում են, որ հենց Չապլիննա շարքի հեղինակը, բայց կա նաև հավանականություն, որ շարքը իրականում պատկանումա Կիմ և Էլիսոն Մաքմիլաններին: Էս դեպքում կարծում եմ, էդքան էլ կարևոր չի, թե ումա պատկանում շարքը, կարևորն ենա, որ երբ կարդում ես, հետո մի հատ էլ ես կարդում ու եթե հասկանում ես, թե շատ պարզ ու հասարակ ինչ խորը միտքա ընդեղ արտահայտված, հետո անընդհատ կկարդաս ու կկարդաս: Ուտոպիստականա թվում գրածս, բայց շատ կուզեի, որ մարդիկ կարդան, հասկանան ու ապրեն մի քիչ սենց սկզբունքներով, կամ գոնե ընտրեն դրանց մեջից են, ինչն իրենցա հոգեհարազատ: Չգիտեմ` իչքանով եմ կարողացել լավ թարգմանել, բայց փորձել եմ. Երբ ես սիրեցի ինքս ինձ, Ես հասկացա, որ տխրությունն ու վիշտը Պարզապես նախազգուշացումներ են այն մասին, Որ ես ապրում եմ իմ սեփական էությանը հակառակ, Այսօր ես գիտեմ, ինչպես անվանել դա. Դա կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՍ ...

Չապլինի նամակը դստերը

Դստրիկս ,   Հիմա գիշեր է : Ծննդյան գիշեր :   Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն   պահապանները քնել են : Քնած են և   եղբայրդ ու քույրդ : Նույնիսկ մայրդ արդեն քնել է : Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ` մինչև   կհասնե ի իմ այս աղոտ լուսավորված սենյակը :   Ինչքան հեռու եմ քեզանից , բայց թող կուրանան աչքերս , թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ , հեռանում է աչքիս առաջից : Նա այնտեղ է , իմ սեղանին , այստեղ ` սրտիս մեջ : Այդտեղ , հեքիաթային Փարիզում , դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա , Ելիսեյան դաշտերում : Ես դա լավ գիտեմ , և ինձ թվում է , գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը , տեսնում եմ քո աչքերը , որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում : Ես լսել եմ , որ դու այդ տոնական ու   շողշողուն   ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու , որը գերված է թաթարական խանից : Գեղեցկուհի՛ եղիր և պարիր , ա՛ստղ եղիր և փայ...