Skip to main content

Posts

Showing posts from April, 2013

Չապլինը մարդ չէր, նա մեծագույն հրաշք էր

Ես հավատում եմ, որ ծիծաղի և արցունքի ուժը կարող է դառնալ ատելության և վախի դեմ հակաթույն Ծունդդ շնորհավոր իմ պաշտելի Չապլին Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ. ապրիլի 16-ին Լոնդոնում՝ դերասանների ընտանիքում: Հայրը՝ Չարլզ Սպենսերը բեմական կարիերայի  ողբերգական ավարտ է ունեցել, նրա մահից որոշ ժամանակ անց մայրը ծանր հիվանդացել և  խելագարվել է Չարլին առաջին անգամ բեմի վրա հայտնվեց  5 տարեկանում, երբ փոխարինեց մորը, ում ձայնը քաշվել էր ելույթի ժամանակ: Չարլին ծիծաղեցրեց բոլորին, անգամ երգեց՝ նմանակելով մոր քաշված ձայնը: Արդեն 9 տարեկանում Չարլին ընդունվեց <Ութ լանկաշիրյան տղաներ> պարային խումբ, իսկ 14 տարեկանում մշտական աշխատանքի անցավ թատրոնում՝ կատարելով <Շերլոկ Հոլմս> պիեսում Բիլլի դերը: 16 տարեկանից սկսեց ջութակ նվագել: 1912 թ. տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ բնակություն հաստատեց և սկսեց նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում:   Չարլին ինքատիպ էր յուրաքանչյուր դերում, բայց նրա կերպարներից ամենաշատը սիրվեց թափառաշրջիկի կրպարը, որի համար Չապլինը ստացավ <Թափառաշրջիկ Չ...