Skip to main content

Չապլինը մարդ չէր, նա մեծագույն հրաշք էր

Ես հավատում եմ, որ ծիծաղի և արցունքի ուժը կարող է դառնալ ատելության և վախի դեմ հակաթույն

Ծունդդ շնորհավոր իմ պաշտելի Չապլին

Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ. ապրիլի 16-ին Լոնդոնում՝ դերասանների ընտանիքում: Հայրը՝ Չարլզ Սպենսերը բեմական կարիերայի  ողբերգական ավարտ է ունեցել, նրա մահից որոշ ժամանակ անց մայրը ծանր հիվանդացել և  խելագարվել է Չարլին առաջին անգամ բեմի վրա հայտնվեց  5 տարեկանում, երբ փոխարինեց մորը, ում ձայնը քաշվել էր ելույթի ժամանակ: Չարլին ծիծաղեցրեց բոլորին, անգամ երգեց՝ նմանակելով մոր քաշված ձայնը: Արդեն 9 տարեկանում Չարլին ընդունվեց <Ութ լանկաշիրյան տղաներ> պարային խումբ, իսկ 14 տարեկանում մշտական աշխատանքի անցավ թատրոնում՝ կատարելով <Շերլոկ Հոլմս> պիեսում Բիլլի դերը: 16 տարեկանից սկսեց ջութակ նվագել: 1912 թ. տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ բնակություն հաստատեց և սկսեց նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում:  
Չարլին ինքատիպ էր յուրաքանչյուր դերում, բայց նրա կերպարներից ամենաշատը սիրվեց թափառաշրջիկի կրպարը, որի համար Չապլինը ստացավ <Թափառաշրջիկ Չարլին> մականունը: 
1999 թ. Ամերիկայի կինոարվեստի ինդտիտուտը  Չապլինին շնորհեց 10-րդ տեղը մեծագույն աստղերի 100-յակում, որն անցկացվում էր տղամարդկան շրջանում 100 տարվա կտրվածով: 
Չապլինի ֆիլմերը մեծ սպեղանի էին մարդկանց համար 1915 թ. պարերազմի ժամանակ:
Ինչ վերաբերում է թափառաշրջիկի կերպարին, ապա այն առաջին անգամ էկրաններին հայտնվեց <Մեյբլի անհավանական դժվար իրավիճակը> ֆիլմում: Չարլին հագավ մեծ, լայն տաբատ, մեծ կոշիկներ, գլխարկ և ձեռքում պահում էր ձեռնափայտը, որից գրեթե երբեք չէր բաժանվում: Նա բեղեր կպցրեց, որպեսզի իր տարիքից մեծ երևա: Իր այդ կերպարի մասին Չապլինը ինքնակենսագրականում գրում էր. <Նա շատ բազմազան է. նա և թափառաշրջիկ է, և ջենթլմեն, և պոետ, և երազող: Ընդհանուր առմամբ նա մի միայնակ արարած է, ով երազում է գեղեցիկ սիրո և արկածների մասին: Նա ուզում է, որ դուք հավաաք՝ նա գիտնական է, կամ երաժիշտ, կամ հերցոգ, կամ էլ պոլո խաղացող, բայց միևնույն ժամանակ նա ունակ է փողոցում երեխայի ձեռքին կոնֆետ խլելու կամ որևէ մեկից ծխախոտ: Եվ, իհարկե, հարկ եղած դեպքում նա կարող է կնոջը քոթակել, բայց սա միայն շատ զայրացած ժամանակ>:
 Չապլինը ուզում էր հեռանալ կատակերգությունների համար այդ ժամանակ ընդունված ձևերից: <Գրավատուն> ֆիլմի նկարահանման ժամանակ Չապլինը նկատեց, թե ինչպես է լաց լինում նկարահանման հրապարակում գտնվող հանդիսատեսը: Դրանից հետո թափառաշրջիկների կերպարը դարձավ  լիրիկական և տրագիկական: 
Իսկապես, Չապլինի ֆիլմերը դիտելիս հաճախ անհնար է զսպել արցունքները: Մի քանի օր առաջ նայում էի <Քաղաքի լույսերը> ֆիլմը, որի ամբողջ ընթացքը ստիպեց ինձ ծիծաղել, մինչդեռ վերջին տեսարանը, որտեղ Չալին համբուրում է արդեն տեսնող <կույր աղջկա> ձեռքը և համեստորեն լռում, իսկ երբ աղջիկը նրան չանաճում է, համեստ ու ամաչկոտ ժպտում է, ... սա երևի այն դեպքն է, որբ ամեն ինչ պարզ է առանց խոսքերի: Միայն միմիկաները, հուզիչ ժպիտը և այդքան բազմակողմանի կերպարը ստիպում են մտածել և զգալ: Չապլինն անկրկնելի էր: Անընդմեջ կարելի է գրել նրա մասին ու էլի լիքը ասելիք է մնում: Մենակ կարելի է ասել, որ Չապլինն աշխարհի այն եզակի դժբախտ մարդկանցից մեկն էր, ում հաջողվեց  ուրախացնել ամբողջ աշխարհը: 
Չապլինը մահացել է 1977 թ. դեկտեմբերի 25-ին: 



Comments

Popular posts from this blog

Sherlockamania

Էս երկու օրը ոչ մի բան չեմ կարում անեմ, ոչ դաս անելսա գալիս, ոչ էլ...  միակ բանը, որ անում եմ Շեռլոկ նայելնա,,, Добавьте подпись Սենց ա, էսա քննությունները սկսում են ու փոխանակ գրակից ցանկը կարդալու ամեն ինչ մի կողմ եմ դնում ու կարդում եմ Կոնան Դոյլ կամ էլ նայում եմ Sherlock BBC :)))

Երբ ես սիրեցի ինքս ինձ /մաս 1/

Ինձ թվումա, <Երբ ես սիրեցի ինքս ինձ> շարքը մարդու հասուն տարիքում դեպի իր ապրած կյանքն ուղղված հայացքնա: Շարքը Չապլինի կյանքի սկզբունքներն են: Շատերը համարում են, որ հենց Չապլիննա շարքի հեղինակը, բայց կա նաև հավանականություն, որ շարքը իրականում պատկանումա Կիմ և Էլիսոն Մաքմիլաններին: Էս դեպքում կարծում եմ, էդքան էլ կարևոր չի, թե ումա պատկանում շարքը, կարևորն ենա, որ երբ կարդում ես, հետո մի հատ էլ ես կարդում ու եթե հասկանում ես, թե շատ պարզ ու հասարակ ինչ խորը միտքա ընդեղ արտահայտված, հետո անընդհատ կկարդաս ու կկարդաս: Ուտոպիստականա թվում գրածս, բայց շատ կուզեի, որ մարդիկ կարդան, հասկանան ու ապրեն մի քիչ սենց սկզբունքներով, կամ գոնե ընտրեն դրանց մեջից են, ինչն իրենցա հոգեհարազատ: Չգիտեմ` իչքանով եմ կարողացել լավ թարգմանել, բայց փորձել եմ. Երբ ես սիրեցի ինքս ինձ, Ես հասկացա, որ տխրությունն ու վիշտը Պարզապես նախազգուշացումներ են այն մասին, Որ ես ապրում եմ իմ սեփական էությանը հակառակ, Այսօր ես գիտեմ, ինչպես անվանել դա. Դա կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՍ ...

Չապլինի նամակը դստերը

Դստրիկս ,   Հիմա գիշեր է : Ծննդյան գիշեր :   Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն   պահապանները քնել են : Քնած են և   եղբայրդ ու քույրդ : Նույնիսկ մայրդ արդեն քնել է : Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ` մինչև   կհասնե ի իմ այս աղոտ լուսավորված սենյակը :   Ինչքան հեռու եմ քեզանից , բայց թող կուրանան աչքերս , թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ , հեռանում է աչքիս առաջից : Նա այնտեղ է , իմ սեղանին , այստեղ ` սրտիս մեջ : Այդտեղ , հեքիաթային Փարիզում , դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա , Ելիսեյան դաշտերում : Ես դա լավ գիտեմ , և ինձ թվում է , գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը , տեսնում եմ քո աչքերը , որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում : Ես լսել եմ , որ դու այդ տոնական ու   շողշողուն   ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու , որը գերված է թաթարական խանից : Գեղեցկուհի՛ եղիր և պարիր , ա՛ստղ եղիր և փայ...