Skip to main content

Posts

Showing posts from August, 2019

Wi-Fi-ի գողը գող է. մաստակ ծամելն՝ արգելված... ծանոթություն սինգապուրյան արգելքներին

Սինգապուրում հանգստանալ շատերն են երազում, մինչդեռ «Ասիական հրաշք» ուղևորվելուց առաջ քչերն են մտածում, որ պետք է խիստ հետևել այստեղ գործող օրենքներին:     Եթե այստեղ օրենք խախտեք, ապա ստիպված եք լինելու խոշոր տուգանք վճարել, որոշ դեպքերում էլ կարող եք ազատազրկման  ե նթարկվել : Սինգապուրում օրենքները բոլորի համար են՝ ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների, հետևաբար՝ նկատի ունեցեք, որ զբոսաշրջիկ լինելու հանգամանքը ձեզ չի փրկի: Իսկ հիմա մի քանի յուրահատուկ արգելքների մասին կպատմեմ: Սինգապուրը մաքուր է և վերջ Սինգապուրը հայտնի է իր մաքրությամբ : Այստեղ մաքրության պահպանությանը շատ խիստ են հետևում , ու եթե հանկարծ պատահաբար ծխախոտի մնացորդ կամ էլ այլ բան նետեք գետնին , ապա ձեզ կարող են տուգանել 1000 սինգապուրյան դոլարի չափով : Այստեղ մաքրությունը չխախտելու համար արգելված է անգամ ծիտիկներին կերակրել : Սրա համար ևս կարող եք մի կլորիկ գումար տուգանվել՝ մոտ 500 սինգապուրյան դոլարի չափով : Եթե աղբը ...