Skip to main content

Wi-Fi-ի գողը գող է. մաստակ ծամելն՝ արգելված... ծանոթություն սինգապուրյան արգելքներին


Սինգապուրում հանգստանալ շատերն են երազում, մինչդեռ «Ասիական հրաշք» ուղևորվելուց առաջ քչերն են մտածում, որ պետք է խիստ հետևել այստեղ գործող օրենքներին:   

Եթե այստեղ օրենք խախտեք, ապա ստիպված եք լինելու խոշոր տուգանք վճարել, որոշ դեպքերում էլ կարող եք ազատազրկման ենթարկվել: Սինգապուրում օրենքները բոլորի համար են՝ ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների, հետևաբար՝ նկատի ունեցեք, որ զբոսաշրջիկ լինելու հանգամանքը ձեզ չի փրկի:

Իսկ հիմա մի քանի յուրահատուկ արգելքների մասին կպատմեմ:


Սինգապուրը մաքուր է և վերջ

Սինգապուրը հայտնի է իր մաքրությամբ: Այստեղ մաքրության պահպանությանը շատ խիստ են հետևում, ու եթե հանկարծ պատահաբար ծխախոտի մնացորդ կամ էլ այլ բան նետեք գետնին, ապա ձեզ կարող են տուգանել 1000 սինգապուրյան դոլարի չափով: Այստեղ մաքրությունը չխախտելու համար արգելված է անգամ ծիտիկներին կերակրել: Սրա համար ևս կարող եք մի կլորիկ գումար տուգանվել՝մոտ 500 սինգապուրյան դոլարի չափով:

Եթե աղբը թափեք ոչ դրա համար նախատեսված վայրում, կտուգանվեք 1000 սինգապուրյան դոլարի չափով:

Մաքրության պահպանման նկատառումներից ելնելով՝ այստեղ արգելվում է նաև մետրոյում սնունդ օգտագործելը, ջուր խմելը, երեխային կերակրելը և այլն: Նույն սկզբունքը գործում է նաև հասարակական տրանսպորտի համար:

Չեք հավատա, բայց այստեղ մաքրությունը պահպանելու համար արգելված է անգամ մաստակ ծամել: Տեղի կառավարությունն ահռելի միջոցներ է ծախսել հասարակական վայրերը մաստակի մնացորդից մաքրելու համար: Այնպես որ, այստեղ փողոցով քայլելիս չեք զայրանա ոտքի տակ մաստակի անակնկալ կպնելուց, փոխարենը հաշվի  առեք, որ չեք կարող գաղտնի ծամել մաստակը ու հետո այն կպցնել ասենք, օրինակ, նստարանի տակ, դրա համար ևս ձեզ կտուգանեն: 

Այս արգելքը Սինգապուրում գործում է 1992 թվականից: Մաստակ այստեղ կարելի է ձեռք բերել համախատասխան բժշկական գրության առկայության դեպքում: Եթե հանկարծ որոշեք խորամանկել և այստեղ վաճառքի նպատակով մաստակ բերել, ապա պատրաստ եղեք 5500 սինգապուրյան դոլարի չափով տուգանք վճարել:  


Ձեր մերկությունը կողքի աչքերի համար չէ
Սինգապուրում ոչ միայն արգելված է մերկ զբոսնել փողոցում, այլ ձեր իսկ տանը, եթե մոռացել եք փակել վարագույրները: Եթե ձեր հարևանները ձեզ պատահաբար մերկ նկատեն, նրանք կարող են դա դիտել որպես պորնոգրաֆիա տարածելու փորձ, որի համար դուք ստիպված կլինեք 2000 սինգապուրյան դոլար վճարել և 3 ամիս անցկացնել բանտում:
Wi-Fi-ի գողը գող է

Այստեղ չի կարելի օգտվել ուրիշի Wi-Fi-ից, եթե անգամ դրա վրա գաղտնաբառ չկա: Եթե որոշեք օգտվել հարևանի ինտերենտից, դա կդիտվի որպես գողություն, որի համար 5000 սինգապուրյան դոլարի չափով տուգանք է նախատեսված: Ուստի, եթե որոշել եք այստեղ հանգստանալ նախապես լուծեք ինտերնետի հասանելիության հարցերը: 


Չմոռանաք քաշել ջուրը հակապես հասարակական զուգարաններում

Եթե «մոռանաք» ձեր հետևից քաշել զուգարանի ջուրը, ապա ոստիկանները ձեզ հետ «հաշվեհարդար» կտեսնեն: Ձեզ անպայման կբացահայտեն, որովհետև այստեղ հասարակական զուգարանների մոտ ոստիկանները հերթապահություն են իրականացնում՝ «ալարկոտ» օգտատերերին բացահայտելու համար:

x

Comments

Popular posts from this blog

Sherlockamania

Էս երկու օրը ոչ մի բան չեմ կարում անեմ, ոչ դաս անելսա գալիս, ոչ էլ...  միակ բանը, որ անում եմ Շեռլոկ նայելնա,,, Добавьте подпись Սենց ա, էսա քննությունները սկսում են ու փոխանակ գրակից ցանկը կարդալու ամեն ինչ մի կողմ եմ դնում ու կարդում եմ Կոնան Դոյլ կամ էլ նայում եմ Sherlock BBC :)))

Երբ ես սիրեցի ինքս ինձ /մաս 1/

Ինձ թվումա, <Երբ ես սիրեցի ինքս ինձ> շարքը մարդու հասուն տարիքում դեպի իր ապրած կյանքն ուղղված հայացքնա: Շարքը Չապլինի կյանքի սկզբունքներն են: Շատերը համարում են, որ հենց Չապլիննա շարքի հեղինակը, բայց կա նաև հավանականություն, որ շարքը իրականում պատկանումա Կիմ և Էլիսոն Մաքմիլաններին: Էս դեպքում կարծում եմ, էդքան էլ կարևոր չի, թե ումա պատկանում շարքը, կարևորն ենա, որ երբ կարդում ես, հետո մի հատ էլ ես կարդում ու եթե հասկանում ես, թե շատ պարզ ու հասարակ ինչ խորը միտքա ընդեղ արտահայտված, հետո անընդհատ կկարդաս ու կկարդաս: Ուտոպիստականա թվում գրածս, բայց շատ կուզեի, որ մարդիկ կարդան, հասկանան ու ապրեն մի քիչ սենց սկզբունքներով, կամ գոնե ընտրեն դրանց մեջից են, ինչն իրենցա հոգեհարազատ: Չգիտեմ` իչքանով եմ կարողացել լավ թարգմանել, բայց փորձել եմ. Երբ ես սիրեցի ինքս ինձ, Ես հասկացա, որ տխրությունն ու վիշտը Պարզապես նախազգուշացումներ են այն մասին, Որ ես ապրում եմ իմ սեփական էությանը հակառակ, Այսօր ես գիտեմ, ինչպես անվանել դա. Դա կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՍ ...

Չապլինի նամակը դստերը

Դստրիկս ,   Հիմա գիշեր է : Ծննդյան գիշեր :   Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն   պահապանները քնել են : Քնած են և   եղբայրդ ու քույրդ : Նույնիսկ մայրդ արդեն քնել է : Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ` մինչև   կհասնե ի իմ այս աղոտ լուսավորված սենյակը :   Ինչքան հեռու եմ քեզանից , բայց թող կուրանան աչքերս , թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ , հեռանում է աչքիս առաջից : Նա այնտեղ է , իմ սեղանին , այստեղ ` սրտիս մեջ : Այդտեղ , հեքիաթային Փարիզում , դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա , Ելիսեյան դաշտերում : Ես դա լավ գիտեմ , և ինձ թվում է , գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը , տեսնում եմ քո աչքերը , որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում : Ես լսել եմ , որ դու այդ տոնական ու   շողշողուն   ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու , որը գերված է թաթարական խանից : Գեղեցկուհի՛ եղիր և պարիր , ա՛ստղ եղիր և փայ...