Վերջերս լրատվամիջոցների, բլոգների և սոց ցանցերի քննարկաման
կենտրոնական թեման Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումն է:
Պարզ
է, որ նման նորություն լսելը մեզանում պիտի բուռն արձագանքներ առաջացներ: Երիտասարդների
կազմակերպած ակցիաները սոց ցանցերում, ցույցերը
Հունգարիայի դեսպանատան դիմաց, ինչ խոսք, տեղին էին, բայց կան բաներ, որոնց հետ գուցե առաջին հայացքից համաձայնես, իսկ երբ սկսես սառը դատել, չեմ կարծում թե տպավորությունը
նույնը կմնա:
Ռ.
Սաֆարովը մի քանի օրվա ընթացքում երևի հասցրեց համեմատվել հայ ազգի գրեթե բոլոր հերոսների
հետ: Այնպիսի տպավորություն է, որ մենք այնքան տարված ենք Սաֆարովով, որ երբ 2 օր առաջ
մեր շախմատի հավաքականը հաղթանակով վերադարձավ Հայաստան, Facebook-յան շատ խմբերում շնորհավորական առաջին իսկ
խոսքերից հետո հայտնվեց մի նկար, որի մի կողմում մեր օլիմպիական չեմպիոններն էին, մյուսում՝
Սաֆարովը, վենագիրը՝ <Հայստանի և Ադրբեջանի
հերոսները>:
Իսկ
երեկ էլ աչքովս ընկավ <Ինչպիսին ազգն է, այնպիսին էլ հերոսներն են> վերնագրով մի նկար, որի մի կողմում Մոնթե
Մելքոնյանն էր, մյուսում՝ Սաֆարովը: Հեղինակը խնդրում էր ինչքան հնարավոր է շատ տարածել
նկարը: Ինչու՞, որպեսզի ավելի ու ավելի շատ մարդիկ տեսնեն, թե այսօր մենք ում հետ ենք
համեմատում Մ. Մելքոնյանի նման մեծությանը:
Գուցե առաջին հայացքից մարդ, նայելով այդ նկարին, հիանում է իր ազգով և Ադրբեջանը նրա աչքին ոչնչություն
է թվում, բայց եթե խորը մտածենք նման նկարների առկայությունն
և տարածման քանակը ուղղակի ապշեցնում է:
Հասկանալի
է՝ բոլորիս աչքում էլ Սաֆարովը չակերտավոր հերոս է, ում հերոսությունը պետք է իր արժանի հատուցումը ստանա, և բնական է,
որ մեր կողից բլոգներում ու սոց ցանցերում, որտեղ մարդիկ ազատ են արտահայտվել, չեն կարող չլինել ոչ էմոցիոնալ և քննադատական կոչեր,
բայց վերը նշված նկարները, որոնց շարքը կարելի է շարունակել, քանի որ դրանք օրեցոր
շատանում են անընդունելի է:
Ինչքան էլ ցանկանանք նվաստ ցույց տալ Սաֆարովին հայ հերոսների
կողքին, նա դրանից հաստատ չի տուժի, փոխարենը լավ կլինիչնվաստացնենք մեր հերոսներին, նրանց սաֆարովների հետ համեմատելով:
Comments
Post a Comment