Skip to main content

Դեղնագազարագույն հրաշք

21-ը հետաքրքիր թիվա:
Մայիսի 21-ին նվեր ստացա դեղնագազարագույն հրաշքին, սեպտեմբերի 21-ին առաջին անգամ գնացի կիթառի պարապմունքի:
Հետաքրքիր բանա էս կյանքը: Ինչ ինձ գիտակից կյանքում հիշում եմ կիթառ եմ ուզում, երազում եմ դեղնագազարագույն հրաշքին դնեմ իրա մեծ տուփի մեջ, քցեմ մեջքիս ու գնամ երաժշտական դպրոց: Երազեցի երազեցի ու 22 տարեկանում, ավելի լավ է ուշ. քան
երբեք, սկզբունքի համաձայն՝ ձեռքումս արդեն իմ սեփական հրաշքն էի պահում:
Իրականում կիթառը շատ ճիշտ պահի ներգործեց իմ կյանք, ավելի շուտ կիթառիս պարապմունքները:  

Համալսարանն ավարտել, գործեր, աշխատանքնային խնդիրներ, մի տարվա մեջ 3 գործի տեղ փոխել, վերջում էլ մնալ գործազուրկ ՃՃՃ (կարևորը պոզիտիվ):
Իրոք անհասկանալի էյֆորիայա, երբ լիքը պրոբլեմներ ունես, բայց ուրախ ես, որովհետև նենց թեթևություն ես զգում, երբ ձեռքդ ես վերցնում իրան ու սկսում ես նվագել, էլ չեմ ասում, երբ փորձում ես մի քիչ երգել: 
Ես դեպքում ոչ թե ավելի լավ է ուշ, քան երբեք սկզբունքնա  (համ էլ երբեք ուշ չի լինում), այլ ամեն ինչ լինումա ճիշտ ժամանակին:
Դեղնագազարագույն հրաշքը փրկությունա: Ինքը են ընկերնա, ում հետ կարելիա լռել, ով չի ստիպում, որ խոսաս կամ լսես: Իրան մենակ ձեռքդ ես վերցնում ու մենակության լռությունը ավելի հաճելիա դառնում:
Մարդիկ էս վերջերս (հատկապես ընտանիքի անդամները)  ասում են, որ ժամանակ քիչ եմ տրամադրում իրենց (դե սաղ օրը կիթառով եմ տարված), բայց ախր ոնց բացատրեմ իրանց, թե ինչ հաճելիա են զգացողությունը, երբ մի երկու ամիս վատ արդյունքներից հետո, հազիվ սկսելա մոտս նորմալ ստացվել ու պետքա անընդհատ ու շատ նվագել էդ վիճակը պահելու և ավելի լավացնելու համար: Էլ չեմ խոսում են մասին, թե ինչ հաճելի զգացողությունա երեք ամիս պարապմունքի գնալուց հետո նոր նկատել, թե ոնց են մանրից մատներիդ ծայրերի կոշտուկները լավանում (կաշին կոշտանումա ու ընտելանում կիթառի լարերին) ու նվագելն ավելի անցավա դառնում:
Մենակ թե դեռ ՄԵԴԻԱՏՈՐ-ի հետ ընդհանուր հայտարարի չենք եկել:

Մի խոսքով, եթե կյանքի, շնչելու, ապրելու ու տենց բաների հավես չի մնացել՝ նվագեք: Էդ միակ փրկություննա: Խորացեք երաժշտության, նոտաների, հնչյունների մեջ: Երաժշտությունը, հատկապես քո իսկ կատարմամբ, իրոք փրկումա <<քըխ>> աշխարհից:


  


Comments

Popular posts from this blog

Sherlockamania

Էս երկու օրը ոչ մի բան չեմ կարում անեմ, ոչ դաս անելսա գալիս, ոչ էլ...  միակ բանը, որ անում եմ Շեռլոկ նայելնա,,, Добавьте подпись Սենց ա, էսա քննությունները սկսում են ու փոխանակ գրակից ցանկը կարդալու ամեն ինչ մի կողմ եմ դնում ու կարդում եմ Կոնան Դոյլ կամ էլ նայում եմ Sherlock BBC :)))

Երբ ես սիրեցի ինքս ինձ /մաս 1/

Ինձ թվումա, <Երբ ես սիրեցի ինքս ինձ> շարքը մարդու հասուն տարիքում դեպի իր ապրած կյանքն ուղղված հայացքնա: Շարքը Չապլինի կյանքի սկզբունքներն են: Շատերը համարում են, որ հենց Չապլիննա շարքի հեղինակը, բայց կա նաև հավանականություն, որ շարքը իրականում պատկանումա Կիմ և Էլիսոն Մաքմիլաններին: Էս դեպքում կարծում եմ, էդքան էլ կարևոր չի, թե ումա պատկանում շարքը, կարևորն ենա, որ երբ կարդում ես, հետո մի հատ էլ ես կարդում ու եթե հասկանում ես, թե շատ պարզ ու հասարակ ինչ խորը միտքա ընդեղ արտահայտված, հետո անընդհատ կկարդաս ու կկարդաս: Ուտոպիստականա թվում գրածս, բայց շատ կուզեի, որ մարդիկ կարդան, հասկանան ու ապրեն մի քիչ սենց սկզբունքներով, կամ գոնե ընտրեն դրանց մեջից են, ինչն իրենցա հոգեհարազատ: Չգիտեմ` իչքանով եմ կարողացել լավ թարգմանել, բայց փորձել եմ. Երբ ես սիրեցի ինքս ինձ, Ես հասկացա, որ տխրությունն ու վիշտը Պարզապես նախազգուշացումներ են այն մասին, Որ ես ապրում եմ իմ սեփական էությանը հակառակ, Այսօր ես գիտեմ, ինչպես անվանել դա. Դա կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՍ ...

Չապլինի նամակը դստերը

Դստրիկս ,   Հիմա գիշեր է : Ծննդյան գիշեր :   Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն   պահապանները քնել են : Քնած են և   եղբայրդ ու քույրդ : Նույնիսկ մայրդ արդեն քնել է : Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ` մինչև   կհասնե ի իմ այս աղոտ լուսավորված սենյակը :   Ինչքան հեռու եմ քեզանից , բայց թող կուրանան աչքերս , թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ , հեռանում է աչքիս առաջից : Նա այնտեղ է , իմ սեղանին , այստեղ ` սրտիս մեջ : Այդտեղ , հեքիաթային Փարիզում , դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա , Ելիսեյան դաշտերում : Ես դա լավ գիտեմ , և ինձ թվում է , գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը , տեսնում եմ քո աչքերը , որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում : Ես լսել եմ , որ դու այդ տոնական ու   շողշողուն   ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու , որը գերված է թաթարական խանից : Գեղեցկուհի՛ եղիր և պարիր , ա՛ստղ եղիր և փայ...