Skip to main content

Ինքնաթիռը վայրէջք կատարեց․ ծափահարե՞լ, թե՞ չծափահարել


Միշտ մտածել եմ՝ արժի ծափ տալ վայրէջքի ժամանակ, թե չէ։ Երբ առաջին անգամ էի թռնում, բոլորը սկսեցին ծափ տալ, ես էլ հետ չմնացի, բայց հետո սկսեցի մտածել, բայց հլը մի րոպե, ինչիցա՞ սկսվել էս ավանդույթը ու արդյոք արժի ծափ տալ, թե ոչ։

Մի անգամ հոդված էի կարդում, որտեղ գրված էր, որ օդաչուները չեն սիրուն, երբ վայրէջքի ժամանակ ծափ են տալիս, որովհետև կարծում են, որ էդ իրանց գործնա ու դրա համար պետք չի ծափ տալ։ Վերջերս հերթական թռիչքի ժամանակ ինձ էդ հարցը սկսեց տանջել ու որոշեցի մի քիչ փորփրել համացանցը ու հասկանալ ինչ տեսակետներ կան ու որտեղիցա սկզբնաղբյուրը։

Հետաքրքիր փաստ 1․Երբ ուղևորները ծափահարում են, օդաչուները չեն լսում այդ ձայները։ Նրանց կարող են, ասենք, բորտուղեկցորդները փոխանցել, որ ուղևորները ծափահարել են, բայց օդաչուների արձագանքը տարբերա լինում։

Որոշ օդաչուներ կիսվել են իրանց տպավորություններով։ Ավստրալացի օդաչու Փիթր Ուիլերը, օրինակ, համարում է, որ թեև երբեմն ծափահարությունները արդարացված չեն ու միշտ չի, որ բարեհաջող վայրէջքի համար են ծափերի արժանանում, բայց իր համար հաճելիա իմանալ, որ ուղեկցորդները ծափահարել են։

Բայց արի ու տես, որ մի շարք օդաչուների ծափահարությունները ջղայնացնում են։ Օդաչուներից մեկը, կիսվելով իր տպավորություններով, գրուն է, որ եթե օդաչուն իրեն համարում է բարձրակարգ մասնագետ, ապա իր համար բարեհաջող վայրէջքը իր գործի մի մասն է ու ուղևորների ծափահարությունները վիրավորական են այն առումով, որ փաստորեն նրանք թռիչքն ընկալում են որպես ազարտային խաղ, որի վերջն անկանխատեսելի է։

Իրականում սա նաև մենթալիտետի հարցա։ Ամեն անգամ երբ թռնում եմ Երևանից կամ դեպի Երևան ու ինքնաթիռում շատ հայեր կան կամ ռուսներ, նրանք ծափահարում են, բայց երբ Ստամբուլից թռնում էի Կարս, ոչ մեկ ծափ չտվեց։ Առաջին անգամ էի տենց բան տեսնում ու անկեղծ շատ էի զարմացել։

Կարծում եմ՝ սա նաև որոշ մարդկանց մոտ ռեֆլոքսորեն ա ստացվում։Որոշ մարդիկ ուղղակի ծափ են տալիս՝ տեսնելով, որ կողքի նստածներն են ծափ տալիս։

Հետաքրքիր փաստ 2․ Օդաչուներից մեկը, պարզաբանելով, թե ինչի պետք չի ծափահարել, նշում է՝ բացի այն, որ իրենք դա չեն լսում, ուղևորների մեծ մասը չգիտի, որ վայրէջը չի վերջանում այն ժամանակ, երբ ինքնաթիռի ակերը կպնում են  վայրէջքի համար նախատեսված գծին։ Այն վերջանում է այն ժամանակ, երբ այդ մասին հայտարարում է  հրամանատարը։

Հիմա սկզբնաղբյուրի մասին։ Մի քանի վերսիա կա, թե որտեղիցա էս սովորությունն եկել։ Հոդվածների մի մասն ասումա, որ սովորությունը եկելա սովետական ժամանակներից, մյուս մասն էլ ասում ա, որ ծափահարելու սովորույթի արմատները դեպի Եվրոպա են տանում։

Հետաքրքիր փաստ 3․ Պարզվումա կա ստատիստիկա ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծափահարությունները գերակշռում են չարթերային թռիքչների ժամանակ, որովհետև այստեղ ուղևորներն այն մարդիկ են, որոնք տարվա մեջ առեվելագույնը 2 անգամ են թռնում ու դրա համար վայրէջքը, անկախ եղանակային պայմաններից, նրանց համար յուրահատուկ մարտահրավերա համարում։







Comments

Popular posts from this blog

Sherlockamania

Էս երկու օրը ոչ մի բան չեմ կարում անեմ, ոչ դաս անելսա գալիս, ոչ էլ...  միակ բանը, որ անում եմ Շեռլոկ նայելնա,,, Добавьте подпись Սենց ա, էսա քննությունները սկսում են ու փոխանակ գրակից ցանկը կարդալու ամեն ինչ մի կողմ եմ դնում ու կարդում եմ Կոնան Դոյլ կամ էլ նայում եմ Sherlock BBC :)))

Երբ ես սիրեցի ինքս ինձ /մաս 1/

Ինձ թվումա, <Երբ ես սիրեցի ինքս ինձ> շարքը մարդու հասուն տարիքում դեպի իր ապրած կյանքն ուղղված հայացքնա: Շարքը Չապլինի կյանքի սկզբունքներն են: Շատերը համարում են, որ հենց Չապլիննա շարքի հեղինակը, բայց կա նաև հավանականություն, որ շարքը իրականում պատկանումա Կիմ և Էլիսոն Մաքմիլաններին: Էս դեպքում կարծում եմ, էդքան էլ կարևոր չի, թե ումա պատկանում շարքը, կարևորն ենա, որ երբ կարդում ես, հետո մի հատ էլ ես կարդում ու եթե հասկանում ես, թե շատ պարզ ու հասարակ ինչ խորը միտքա ընդեղ արտահայտված, հետո անընդհատ կկարդաս ու կկարդաս: Ուտոպիստականա թվում գրածս, բայց շատ կուզեի, որ մարդիկ կարդան, հասկանան ու ապրեն մի քիչ սենց սկզբունքներով, կամ գոնե ընտրեն դրանց մեջից են, ինչն իրենցա հոգեհարազատ: Չգիտեմ` իչքանով եմ կարողացել լավ թարգմանել, բայց փորձել եմ. Երբ ես սիրեցի ինքս ինձ, Ես հասկացա, որ տխրությունն ու վիշտը Պարզապես նախազգուշացումներ են այն մասին, Որ ես ապրում եմ իմ սեփական էությանը հակառակ, Այսօր ես գիտեմ, ինչպես անվանել դա. Դա կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՍ ...

Չապլինի նամակը դստերը

Դստրիկս ,   Հիմա գիշեր է : Ծննդյան գիշեր :   Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն   պահապանները քնել են : Քնած են և   եղբայրդ ու քույրդ : Նույնիսկ մայրդ արդեն քնել է : Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ` մինչև   կհասնե ի իմ այս աղոտ լուսավորված սենյակը :   Ինչքան հեռու եմ քեզանից , բայց թող կուրանան աչքերս , թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ , հեռանում է աչքիս առաջից : Նա այնտեղ է , իմ սեղանին , այստեղ ` սրտիս մեջ : Այդտեղ , հեքիաթային Փարիզում , դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա , Ելիսեյան դաշտերում : Ես դա լավ գիտեմ , և ինձ թվում է , գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը , տեսնում եմ քո աչքերը , որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում : Ես լսել եմ , որ դու այդ տոնական ու   շողշողուն   ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու , որը գերված է թաթարական խանից : Գեղեցկուհի՛ եղիր և պարիր , ա՛ստղ եղիր և փայ...