Skip to main content

Sherlock BBC 3 /դաժան էր/

Չնայած անհամբեր սպասում էի Շեռլոկի վերադարձին, բայց...

Մի քանի ամիսա տեղս չէի գտնում: Երևի հնարավոր բոլոր եղանակներով կինոյի շարունակությունը վերլուծել էի, բայց ասեմ, որ հեչ իմ պատկերացրածը չէր:

Ես շատ լուրջ, էմոցիոնալ սերիա էի սպասում, բայց պարզվեց մարդիկ ջրիկվել էին ինչքան կարային: Վատ չէր իհարկե, բայց տարօրինակ էր: Պրեմիերայի հաջորդ օրը էլի նայեցի 1-ին սերիան, ոչինչ էր, բայց էլի են չէր:
Ամեն դեպքում <ուրախ> սերիա էր: Դուրս եկան են կադրերը, որտեղ Ուոտթսոնը ծեծումա Շեռլոկին իրա խաբելու համար ու են էլ 3 անգամ իրար հետևից:


Ես ամեն ինչ կսպասեի տենայի, բայց ոչ տենց վարկածներ, հակապես Մարիարտիի ու Շեռլոկի համատեղ գծած պլանի մասին /ծեծելա պետք Մոֆարտին/: Դրա փոխարեն ես էս վարկածը կնախընտրեի, Շեռլոկը կարար հանդիպեր Doctor Who-ին http://www.youtube.com/watch?v=q3bGYljQ5Uw :



Ինչ վերաբերումա 2-րդ սերիային, պետքա ասեմ, որ առաջինից լավն էր, են էլ շատ: Ես սերիայի պատմությունները շատ հետաքրքիր էին:
Մինչև պրեմիերայի օրը մտածում էի՝ ախր խի <Երեքի նշանը>, չէ, որ գրքում <Չորսի նշան>-ա, որն, ի դեպ, իմ ամենասիրած պատմվածքններիցա, ու ամենավերջում հասկացա, թե խի երեք՝ 3 նշան, որոնք ապացուցում են՝ Մերիի հղիությունը:

Լավ, ես էլ կուլ տվեցինք: Ընդհանուր առմամբ սերիայից տպավորությունը լավն էր:

Հետաքրքիր էր նաև Շեռլոկին խմած ու <ազաբաշու> դերում տեսնելը:
3-րդ սերիան մտածում էի, որ վերջինը կլինի, պարզվեց՝ չէ: Սերիայի սկզբում զղայնացա ահավոր, որտև ՇԵՌԼՈԿԸ ՍԻՐՈՒՀԻ ՈՒՆԻ գաղափարը ինձ լռիվ սպանեց: Ասենք, ինչ-ինչ, բայց Շեռլոկի տանը սենց հագնված Ջենին հայտնագործելը մենակ Ուոթսոնի համար շոկ չէր:
Բայց գնալով սկսեց դուրս գալ, հատկապես Շեռլոկի կլինիկական մահի պահը ու Մարիարտիի հետ հանդիպումը: Իմ կարծիքով շատ լավ էր նկարած: Ընդհանուր առմամբ 3-րդ սերիան ամենաշատը հավանեցի: Կարծում եմ՝ ես սերիան փրկեց սեզոնը, չնայած էլի եմ ասում, որ 2-րդ սերիան էլ էր լավը:


Տեսնենք հաջորդ սեզոնները ոնց կլինեն, հուսով եմ ավելի լավ մտածված ու քիչ հիասթափացնող: 
Ամեն դեպքում, իմ կարծիքով ես ամենաթույլ սեզոնն էր:

Comments

Popular posts from this blog

Sherlockamania

Էս երկու օրը ոչ մի բան չեմ կարում անեմ, ոչ դաս անելսա գալիս, ոչ էլ...  միակ բանը, որ անում եմ Շեռլոկ նայելնա,,, Добавьте подпись Սենց ա, էսա քննությունները սկսում են ու փոխանակ գրակից ցանկը կարդալու ամեն ինչ մի կողմ եմ դնում ու կարդում եմ Կոնան Դոյլ կամ էլ նայում եմ Sherlock BBC :)))

Երբ ես սիրեցի ինքս ինձ /մաս 1/

Ինձ թվումա, <Երբ ես սիրեցի ինքս ինձ> շարքը մարդու հասուն տարիքում դեպի իր ապրած կյանքն ուղղված հայացքնա: Շարքը Չապլինի կյանքի սկզբունքներն են: Շատերը համարում են, որ հենց Չապլիննա շարքի հեղինակը, բայց կա նաև հավանականություն, որ շարքը իրականում պատկանումա Կիմ և Էլիսոն Մաքմիլաններին: Էս դեպքում կարծում եմ, էդքան էլ կարևոր չի, թե ումա պատկանում շարքը, կարևորն ենա, որ երբ կարդում ես, հետո մի հատ էլ ես կարդում ու եթե հասկանում ես, թե շատ պարզ ու հասարակ ինչ խորը միտքա ընդեղ արտահայտված, հետո անընդհատ կկարդաս ու կկարդաս: Ուտոպիստականա թվում գրածս, բայց շատ կուզեի, որ մարդիկ կարդան, հասկանան ու ապրեն մի քիչ սենց սկզբունքներով, կամ գոնե ընտրեն դրանց մեջից են, ինչն իրենցա հոգեհարազատ: Չգիտեմ` իչքանով եմ կարողացել լավ թարգմանել, բայց փորձել եմ. Երբ ես սիրեցի ինքս ինձ, Ես հասկացա, որ տխրությունն ու վիշտը Պարզապես նախազգուշացումներ են այն մասին, Որ ես ապրում եմ իմ սեփական էությանը հակառակ, Այսօր ես գիտեմ, ինչպես անվանել դա. Դա կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՍ ...

Չապլինի նամակը դստերը

Դստրիկս ,   Հիմա գիշեր է : Ծննդյան գիշեր :   Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն   պահապանները քնել են : Քնած են և   եղբայրդ ու քույրդ : Նույնիսկ մայրդ արդեն քնել է : Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ` մինչև   կհասնե ի իմ այս աղոտ լուսավորված սենյակը :   Ինչքան հեռու եմ քեզանից , բայց թող կուրանան աչքերս , թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ , հեռանում է աչքիս առաջից : Նա այնտեղ է , իմ սեղանին , այստեղ ` սրտիս մեջ : Այդտեղ , հեքիաթային Փարիզում , դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա , Ելիսեյան դաշտերում : Ես դա լավ գիտեմ , և ինձ թվում է , գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը , տեսնում եմ քո աչքերը , որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում : Ես լսել եմ , որ դու այդ տոնական ու   շողշողուն   ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու , որը գերված է թաթարական խանից : Գեղեցկուհի՛ եղիր և պարիր , ա՛ստղ եղիր և փայ...