Երթուղայինի մեջ տարեցներին տեղ են տալիս երիտասարդները: Ճիշտ է, գրեթե բոլորս էլ այսպես ենք կարծում և միշտ տեղը զիջում տարեցներին: Հակառակ երևույթին հանդիպեցի այսօր:
Երբ բարձրացա, երթուղայինում տեղ չկար: Հաջորդ կանգառում մի կին իջավ: Ես չնստեցի, որ իմ կողքին կանգնած երկու պապիկներից մեկը նստեր: Առաջինը նստեց՝ տեղ տալով երկրորդին: Վերջինս ոչ միայն չնստեց, այլ նայելով ինձ ասաց.
-Թող էրեխեն նստի:
Ես իհարկե մերժեցի և խնդրեցի, որ նա նստի, բայց նա ոչինչ չուզեց լսել և ասեց, որ նստեմ:
Մի քիչ համառելուց հետո, ստիպված էի նստել, թեև շատ անհարմար էի զգում: Դրանից հետո երթուղայի բարձրացած մարդիկ երևի մտածում էին, թե ես ինչ անշնորհք եմ, որ նստել եմ, իսկ խեղճ պապիկը կանգնած է մնացել: Նրանք մտածում էին այն, ինչ սովորաբար ես ե մտածում նման դեպքերում: Երևի սրանից հետո, երբ նման բան տեսնեմ, միանգամից այդ բարի ջենթլմեն պապիկին կհիշեմ:
Comments
Post a Comment