2 օր առաջ քայլում էի Օպերայի տարածքով. նյութ պիտի գրեի, բայց հարմար ոչինչ չէի գտնում: Նստեցի նստարանին և սկսեցի շուրջս նայել: Ինձ մոտեցավ 40 անց մի տղամարդ՝ ձեռքին ծանր տոպրակ: Հենց սկզբից ինձ շատ հետաքրքեց, թե ինչ կա տոպրակում. գրքեր էին: Այդ մարդը գիրք էր վաճառում, իսկ գինը որոշում էր գնորդը:
Անկեղծ ասած սկզբում զարմացա և շտապեցի նախնական կարծիք կազմել այդ մարդու մասին: Մտածում էի՝ ինչպես կարելի է գրքերն այդպես վաճառել: Մինչ մի քանի գիրք էի թերթում, անծանոթը երևի հասկացավ մտքերս և սկսեց պատմել իր մասին:
Բանասեր էր, այժմ աշխատանք չուներ, դրա համար էլ վաճառում էր ուսանող ժամանակ գնած գրքերը: Ինձ այնքան մեղավոր զգացի առաջ ունեցած մտքերիս համար: Նա սկսեց խոսել գրքերից, հարցրեց ՝ ինչ գրքեր եմ սիրում և առաջարկեց Բերնարդ Շոուի մասին պատմող գիրքը, որը սիրով ընդունեցի:
Նա մի քիչ խոսեց Շոուի մասին. դա շարժեց հետաքրքրությունս: Գրքից ծանոթացա նրա կյանքին, մանկությանը, մտքերին և հասկացա, որ առաջ նրա մասին ոչինչ չգիտեի, միայն անունն էի լսել ու գիտեի, որ իռլանդացի թատերագիր է:
Ինձ շատ դուր եկավ, մի քանի աֆորիզմ մտապահեցի: Հիմա ամեն անգամ դրանք հիշելուց պիտի հիշեմ այն մարդուն, ով ինձ ծանոթացրեց Բերնարդ Շոուին, որի համար շատ շնորհակալ եմ նրան:
Անկեղծ ասած սկզբում զարմացա և շտապեցի նախնական կարծիք կազմել այդ մարդու մասին: Մտածում էի՝ ինչպես կարելի է գրքերն այդպես վաճառել: Մինչ մի քանի գիրք էի թերթում, անծանոթը երևի հասկացավ մտքերս և սկսեց պատմել իր մասին:Բանասեր էր, այժմ աշխատանք չուներ, դրա համար էլ վաճառում էր ուսանող ժամանակ գնած գրքերը: Ինձ այնքան մեղավոր զգացի առաջ ունեցած մտքերիս համար: Նա սկսեց խոսել գրքերից, հարցրեց ՝ ինչ գրքեր եմ սիրում և առաջարկեց Բերնարդ Շոուի մասին պատմող գիրքը, որը սիրով ընդունեցի:
Նա մի քիչ խոսեց Շոուի մասին. դա շարժեց հետաքրքրությունս: Գրքից ծանոթացա նրա կյանքին, մանկությանը, մտքերին և հասկացա, որ առաջ նրա մասին ոչինչ չգիտեի, միայն անունն էի լսել ու գիտեի, որ իռլանդացի թատերագիր է:
Ինձ շատ դուր եկավ, մի քանի աֆորիզմ մտապահեցի: Հիմա ամեն անգամ դրանք հիշելուց պիտի հիշեմ այն մարդուն, ով ինձ ծանոթացրեց Բերնարդ Շոուին, որի համար շատ շնորհակալ եմ նրան:
վայ, ինչ հետաքրքիր եր... կարգին հավես նյութ դարձավ երևի, հա? հետաքրքիր ա խի ինձ հետ նման բանեռ երբեք չեն լինում...?
ReplyDeleteհա doc ջան, իրոք հետաքրքիր նյութ դառավ: Արի մի օր իրար հետ սաղ օրը քաղաքում ման գանք ու կտենաս ինչքան կպատահեն, prosto չգիտեմ բանասեր վաճառողներ կլինեն, թե չէ !
ReplyDeleteԼավ, Շեռլոկ, բայց միայն եթե էդ քաղաքի անունը Լոնդոն ա:))))))) Իսկ եթե լուրջ,միսթր Հոլմս, կարելի ա մի օր դուրս գալ ու ուղղակի, աննպատակ քաղաքում թափառել:)
ReplyDeleteok Watson ջան, ես մենակ կողմ եմ, համ էլ էլի մարդկանց ուշադիր կհետևենք: Հավես էր չէ անցաց անգամ?
ReplyDelete