Skip to main content

Ընտրություն-կապիկություն՝ հոմանիշներ

էս տարի առաջին անգամ պիտի ընտրեի: Չեմ կարա ասեմ, որ շատ անհամբեր էի սպասում, բայց ինչ-որ զգացողություններ ունեի, սպասումներ և այլն և այլն: Բայց ընտրությունների գնալուց մի ժամ առաջ ահավոր նեռվայնացա, կրկնակի նեռվայնացա էդ ընտրատարածքում ու... Որոշեցի ոչ մեկին չընտրեմ, բայց մտածում էի, որ իմ քվեն մենակ իմնա ու ես ոչ մեկին ձայն չեմ նվիրելու, դրա համար էլ գնացի ու փչացրեցի քվեներս, բայց գնացի: Ճիշտա, մենակ իմ ձայնով բան չէր փոխվի ու հիմա էլ չի փոխվի, որովհետև համարյա բոլորս սենց ենք մտածում  :(
Ընտրությունները մի տեսակ  նենց հետաքրքիր երևույթներ են, ով չի հավատում հրաշքներին ու ֆոկուսներին ընտրությունների ժամանակ ամեն ինչի էլ կհավատա:

Ճիշտա ես 10000 չունեի, որ ծրարի մեջ դներ, որովհետև ընտրակաշառք ինձ չէր հասել :Ճ ի դեպ էս են պատճառներից մեկնա, որից ես նեռվայնացել ու չէի ուզում ընտրության գնայի, որովհետև տենց էլ չկարեցա  շենքավորին ու վոոբշե ժողին բացատրեմ, որ չեմ ծախվում: Չնայած անիմաստ էր, որտև ինչ ասես տենց սահմանափակ մտածողության ու էժանագին մարդկանց, որոնք սաղին իրանց նման են նայում, բայց դե դրա համար չարժեր չգնալ ընտրության:
Ես, իհարկե, Չակ Նորիսին չեմ ընտրել, բայց մինչև ընտրության գնալս տեսել էի էս նկարը ու մտքովս էլ չէր անցնի, որ էս սենց մի բան կանեմ: Ես ուրիշ բան եմ ընտրել, ,,,,  Անվավեր ա քվեաթերթիկս, բայց դե ընտրեցի: ԷՍ ԷԻՔ ՈՒԶՈՒՄ??? մեկ-մեկ նեռվայնացած ինձ ես հարցն եմ տալիս, բայց հետո հասկանում եմ, որ չարժի հիասթափվել: Հերիքա հիասթափվենք: Սաղ  մենք ենք մեղավոր, որ սենց կառավարություն ունենք ու արժանի ենք սրան, որովհետև չենք պայքարում ու սուս-փուս համակերպվում ենք ամեն ինչին՝ հետևից խոսալով:
Չգիտեմ ով ոնց, բայց ես կամ ու լինելու եմ արժանապատիվ ու պայքաող: Եթե ուզում եք լավ ապրել ու նորմալ ազգ դառնալ, ձեզ էլ խորհուրդ կտամ տենց լինել: Թույլ մի տվեք, որ ես կորցնեմ հավատս ամեն ինչի նկատմամբ, հիասթափվեմ ու համալրեմ ձեր շարքերը:
ՊԵՏՔ ՉԻ ԼԻՆԵԼ ՀՆԱԶԱՆԴ ԱԶԳ, ՊԵՏՔԱ ԼԻՆԵԼ ՊԱՅՔԱՐՈՂ ԱԶԳ

Comments

Popular posts from this blog

Sherlockamania

Էս երկու օրը ոչ մի բան չեմ կարում անեմ, ոչ դաս անելսա գալիս, ոչ էլ...  միակ բանը, որ անում եմ Շեռլոկ նայելնա,,, Добавьте подпись Սենց ա, էսա քննությունները սկսում են ու փոխանակ գրակից ցանկը կարդալու ամեն ինչ մի կողմ եմ դնում ու կարդում եմ Կոնան Դոյլ կամ էլ նայում եմ Sherlock BBC :)))

Երբ ես սիրեցի ինքս ինձ /մաս 1/

Ինձ թվումա, <Երբ ես սիրեցի ինքս ինձ> շարքը մարդու հասուն տարիքում դեպի իր ապրած կյանքն ուղղված հայացքնա: Շարքը Չապլինի կյանքի սկզբունքներն են: Շատերը համարում են, որ հենց Չապլիննա շարքի հեղինակը, բայց կա նաև հավանականություն, որ շարքը իրականում պատկանումա Կիմ և Էլիսոն Մաքմիլաններին: Էս դեպքում կարծում եմ, էդքան էլ կարևոր չի, թե ումա պատկանում շարքը, կարևորն ենա, որ երբ կարդում ես, հետո մի հատ էլ ես կարդում ու եթե հասկանում ես, թե շատ պարզ ու հասարակ ինչ խորը միտքա ընդեղ արտահայտված, հետո անընդհատ կկարդաս ու կկարդաս: Ուտոպիստականա թվում գրածս, բայց շատ կուզեի, որ մարդիկ կարդան, հասկանան ու ապրեն մի քիչ սենց սկզբունքներով, կամ գոնե ընտրեն դրանց մեջից են, ինչն իրենցա հոգեհարազատ: Չգիտեմ` իչքանով եմ կարողացել լավ թարգմանել, բայց փորձել եմ. Երբ ես սիրեցի ինքս ինձ, Ես հասկացա, որ տխրությունն ու վիշտը Պարզապես նախազգուշացումներ են այն մասին, Որ ես ապրում եմ իմ սեփական էությանը հակառակ, Այսօր ես գիտեմ, ինչպես անվանել դա. Դա կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՍ ...

Չապլինի նամակը դստերը

Դստրիկս ,   Հիմա գիշեր է : Ծննդյան գիշեր :   Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն   պահապանները քնել են : Քնած են և   եղբայրդ ու քույրդ : Նույնիսկ մայրդ արդեն քնել է : Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ` մինչև   կհասնե ի իմ այս աղոտ լուսավորված սենյակը :   Ինչքան հեռու եմ քեզանից , բայց թող կուրանան աչքերս , թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ , հեռանում է աչքիս առաջից : Նա այնտեղ է , իմ սեղանին , այստեղ ` սրտիս մեջ : Այդտեղ , հեքիաթային Փարիզում , դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա , Ելիսեյան դաշտերում : Ես դա լավ գիտեմ , և ինձ թվում է , գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը , տեսնում եմ քո աչքերը , որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում : Ես լսել եմ , որ դու այդ տոնական ու   շողշողուն   ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու , որը գերված է թաթարական խանից : Գեղեցկուհի՛ եղիր և պարիր , ա՛ստղ եղիր և փայ...