Skip to main content

Կորպորատիվ բլոգները Հայաստանում


Կորպորատիվ բլոգը սովորական բլոգից տարբերվում է նրանով, որ այստեղ գրառում են ոչ թե անհատները, այլ տվյալ կազմակերպության աշխատակիցներըԱյս  բլոգների նպատակը  իրենց լսարաններին սպառիչ ինֆորմացիայի հաղորդելն է: Այսօր <կորպորատիվ բլոգ> անվան տակ շատ են հանդիպում պաշտոնական  կամ պարզապես կազմակերպության մասին նորություններ հաղորդող էջեր: Այս երևույթի պատճառն այն է, որ շատ կազմակերպություններ ցանկանում են ունենալ իրենց կորպորատիվ բլոգը առանց հստակ պատկերացում ուենալու դրա մասին:
            Եթե կորպորատիվ բլոգը հաջող է ստեղծված, այն կարող է լինել նաև PR կատարել կազմակերպության համար: Կորպորատիվ բլոգները կարող են լինել ֆիրմայի ներկայացուցիչների բլոգներ՝ դրված  ֆիրմայի կայքի վրա: Հայաստանում նման կորպորատիվ բլոգի օրինակ է <Բանաձևի> բլոգը http://blog.banadzev.com/ ,   որտեղ  գրառում են 20 թիմակից, ընդ որում երկուսը ԱՄՆ-ից, երկուսը Ռուսաստանից, մեկը Վրաստանից:  Բլոգը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը:
     Բլոգն ունի 8 բաժին: <Մեր մասին> բաժնում ասվում է, որ այստեղ թիմակիցները կարող են անվերջ խոսել՝ խելացի թեմաներից մինչև աբսուրդի հասնող բանավեճեր: Բայց, ուսումնասիրելով բլոգը, կարող եմ ասել, որ նյութերի տակ արված մեկնաբանությունները մեծամասամբ կարծիք են արտահայտում և բանավեճեր չեն առաջացնում: Ակտիվ գրառում կատարողները հիմնականում նույն մարդիկ են: Բլոգն ակտիվ գրառումներ են կատարվել գրեթե 1 տարի (ստեղծվել է 2010-ին):  Սա նշանակում է, որ բլոգերներն ակտիվ են եղել միայն մի որոշ ժամանակ: Գրեթե մեկ տարի է՝ բլոգում նոր գրառումներ  չկան: Նշեմ նաև, որ բլոգը վերջին անգամ թարմացվել է 2011 թ.  հուլիսի 22-ին, կան բաժիններ էլ, որոնք թարմացվել են 2010 թ. վերջին: Փոխարենն ակտիվ է <Բանաձևի> youtube էջը, որի հղումը դրված է բլոգում:
            Կորպորատիվ բլոգի բավականին հաջող օրինակ է <Ռադիո Վանի> բլոգը http://www.radiovan.am/contacts/Սա միայն on-line ռադիո չէ:  Բլոգում գրառող անձնակազմը կազմված է 15 հոգուց: <Բլոգեր> բաժինը, որտեղ գրառում են 10 հոգի, ամեն օր թարմացվում է:


Բլոգում կարելի  է գտնել ինֆորմացիա ռադիո Վանի  նախագծերի մասին: Բլոգն ունի նաև վիդեո և ֆոտո շարքեր:
            Ինչ վերաբերում է լսարանին, ապա կարող եմ ասել, որ <Ռադիո Վանը> հիմնականում աշխատում է երիտասարդ լսարանի համար:  Ռադիո Վանը պատրաստում և մատուցում է   ճաշակով երաժշտություն ու ծրագրեր: Եթերի մեծ մասը հատկացված է <Նորությունների թողարկաման 200 վայրկյան> ծրագրին:   Ռադիո Վանի ունկընդիրները բավականին շատ են: Կարծում եմ՝ սրան բավականին նպաստում է այն, որ կորպորատիվ բլոգը նաև տեղ է հատկացնում իր ունկընդիրներին: Սա էլ, իր հերթին, նպաստում է ինտերակտիվությանը:  
Յուրաքանչյուր բլոգ հաջողության հասնելու համար պիտի կապ պահպանի իր լսարանի հետ: Արդյունքում ձևավորվում են ընթերցողների խմբեր, ու հստակ պատկերացում է կազմվում  լսարանի մասին: Սա նաև նպաստում է փիառին:
Վերը նշված երկու կորպորատիվ բլոգներից, կարծում եմ, ավելի լավ է աշխատում և ավելի մեծ լսարան ունի  <Ռադիո Վանի> բլոգը: Այն պարբերաբար թարմացվում է և միշտ պահպանում է կապը լսարանի հետ:  Ինչ վերաբերում է <Բանաձևի> բլոգին, ապա կարծում եմ, որ վերջերս այն ավելի շատ ձևական բնույթ է կրում, քանի որ գրառումները չեն թարմացվում, բայց ինչպես արդեն վերևում նշել եմ, ակտիվ <Բանաձևն> ակտիվ է youtube-ում, որին հղում է տրված բլոգում:
Ինչևէ,  Հայաստանում կորպորատիվ բլոգների մասին վերապաումով պիտի խոսել: Շատ լրատվամիջոցներ այժմ բացում են իրենց բլոգները և դրանք անվանում կորպորատիվ,  մինչդեռ բլոգում գրառում են 2, լավագույն դեպքում 3 հոգի:
Խոսելով կլորպորատիվ բլոգների առանձնահատկությունների մասին՝ նշեմ, որ լրատվամիջոցների կորպորատիվ բլոգներն այստեղ ունեն մեծ առավելություն, այն է՝ այստեղ լրագրողները կարող են լինել  ավելի ազատ և հանգիստ  արտահայտել ցանկացած տեսակետ: Բայց պիտի նշեմ նաև, որ շատ լրատվամիջոցների բլոգներ պահանջում են գրել որոշակի պարբերականությամբ, ինչը, կարծում եմ, միայն մի որոշ ժամանակ է աշխատում: Ի վերջո լրագրող-բլոգերները դադարում են գրառումներ անելուց ինչպես <Բանաձևի> դեպքում:

Comments

  1. Լավ էր, հաջողված ու նոր բան ասող: Ինձ թվում է՝ պակասում էր միայն հենց կորպորատիվ բլոգերների կամ դրնաով զբաղվող մասնագետի կարծիքը...)))

    ReplyDelete
  2. Ապրես Սեվակ ջան, ես մտածել էի նաև դա գրելու մասին Սևակ ջան, Հայաստանում optoblog-ն ա /http://optoblog.neomedia.am//, որ պատրաստումա կորպորատիվ բլոգներ, ամեն դեպքում իրանց կայքում տենցա գրված, ես նամակ ուղարկեցի իրենց, բայց պատասխան չստացա, բացի էդ էլ եթե մտնես իրանց կայք ու եթե նայես facebook իրանց էջը http://www.facebook.com/pages/%D5%95%D5%BA%D5%BF%D5%B8%D5%A2%D5%AC%D5%B8%D5%A3-OptoBlog/198012806933634, կհամոզվես որ իրանց տված ինֆորմացիան դժվար թե ինձ օգներ: Բացի էդ էլ աշխատանքս գրելուց հասկացա, որ Հայաստանում կորպորատիվ բլոգ հասկացությունը մի քիչ պայմանականա ասված

    ReplyDelete
  3. Շաաաաաաաաատ հետաքրքիր էր Վարդ Ջան, երևում էր, որ շատ մեծ, խորը աշխատանք էիր կատարել: Մեծ ինֆորմացիա էր պարունակում, անձամբ ինձ շատ զարգացրեց:Շատ լավ աշխատանք էր:

    ReplyDelete
  4. Շատ ուրախ եմ, որ դուրդ եկելա Լուս ջան, ոնց ասում են-старалась как могла, փաստորեն ինչ-որ բան ստացվելա :)

    ReplyDelete
  5. Վարդ ջան ապրես շատ լավ աշխատանք էր, շատ ինֆորմացիա ստացա :*** (Լիլիթ)

    ReplyDelete
  6. Անձամբ ես շատ քիչ բան գիտեի կորպորատիվ բլոգների մասին, իսկ քո գրառումից ահագին բան իմացա Վարդ ջան , շատ լավ էիր ներկայացրել:(Հռիփսիմե)

    ReplyDelete
  7. Շատ ապրեք երեխեք ջան

    ReplyDelete
  8. Վարդ ջան շատ հագեցած ու խոսուն նյութ է. Աշխատանքդ միանշանակ հաջողված է...

    ReplyDelete
  9. Արդեն համարյա ամեն ինչ ասեցին նյութիդ մասին, Վարդ ջան, էդ ամեն ինչի հետ համաձայն եմ + ինձ համեմատությունդ ու եզրակացությունդ շատ դուրս եկավ:

    ReplyDelete
  10. Վարդ ջան, քո աշխատանքը ամենաբարդերից էր ու դու շատ լավ ես ներկայացրել,ապրես շատ:Լիքը նոր բաներ սովորեցի

    ReplyDelete
  11. Դուք էլ ապրեք, ուրախ եմ, որ հավանել եք :Ճ

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Sherlockamania

Էս երկու օրը ոչ մի բան չեմ կարում անեմ, ոչ դաս անելսա գալիս, ոչ էլ...  միակ բանը, որ անում եմ Շեռլոկ նայելնա,,, Добавьте подпись Սենց ա, էսա քննությունները սկսում են ու փոխանակ գրակից ցանկը կարդալու ամեն ինչ մի կողմ եմ դնում ու կարդում եմ Կոնան Դոյլ կամ էլ նայում եմ Sherlock BBC :)))

Երբ ես սիրեցի ինքս ինձ /մաս 1/

Ինձ թվումա, <Երբ ես սիրեցի ինքս ինձ> շարքը մարդու հասուն տարիքում դեպի իր ապրած կյանքն ուղղված հայացքնա: Շարքը Չապլինի կյանքի սկզբունքներն են: Շատերը համարում են, որ հենց Չապլիննա շարքի հեղինակը, բայց կա նաև հավանականություն, որ շարքը իրականում պատկանումա Կիմ և Էլիսոն Մաքմիլաններին: Էս դեպքում կարծում եմ, էդքան էլ կարևոր չի, թե ումա պատկանում շարքը, կարևորն ենա, որ երբ կարդում ես, հետո մի հատ էլ ես կարդում ու եթե հասկանում ես, թե շատ պարզ ու հասարակ ինչ խորը միտքա ընդեղ արտահայտված, հետո անընդհատ կկարդաս ու կկարդաս: Ուտոպիստականա թվում գրածս, բայց շատ կուզեի, որ մարդիկ կարդան, հասկանան ու ապրեն մի քիչ սենց սկզբունքներով, կամ գոնե ընտրեն դրանց մեջից են, ինչն իրենցա հոգեհարազատ: Չգիտեմ` իչքանով եմ կարողացել լավ թարգմանել, բայց փորձել եմ. Երբ ես սիրեցի ինքս ինձ, Ես հասկացա, որ տխրությունն ու վիշտը Պարզապես նախազգուշացումներ են այն մասին, Որ ես ապրում եմ իմ սեփական էությանը հակառակ, Այսօր ես գիտեմ, ինչպես անվանել դա. Դա կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՍ ...

Չապլինի նամակը դստերը

Դստրիկս ,   Հիմա գիշեր է : Ծննդյան գիշեր :   Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն   պահապանները քնել են : Քնած են և   եղբայրդ ու քույրդ : Նույնիսկ մայրդ արդեն քնել է : Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ` մինչև   կհասնե ի իմ այս աղոտ լուսավորված սենյակը :   Ինչքան հեռու եմ քեզանից , բայց թող կուրանան աչքերս , թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ , հեռանում է աչքիս առաջից : Նա այնտեղ է , իմ սեղանին , այստեղ ` սրտիս մեջ : Այդտեղ , հեքիաթային Փարիզում , դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա , Ելիսեյան դաշտերում : Ես դա լավ գիտեմ , և ինձ թվում է , գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը , տեսնում եմ քո աչքերը , որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում : Ես լսել եմ , որ դու այդ տոնական ու   շողշողուն   ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու , որը գերված է թաթարական խանից : Գեղեցկուհի՛ եղիր և պարիր , ա՛ստղ եղիր և փայ...