Skip to main content

Իրականում երիտասարդությունն այդքան էլ վատը չէ


Անպատասխանատու, բռի, փողասեր, ագրեսիվ…  սրանք այն բառերն են, որոնցով կարելի է բնութագրել այսօրվա հայ երիտասարդներին:  Ինչու՞, ո՞վ է որոշում և ստեղծում նման կարծրատիպ: Երիտասարդներին այս կերպ  պատկերում են լրատվամիջոցները: Վերջերս սոց ցանցերում տարածվեց երկու տեսանյութ, որտեղ երկու հայ անչափահաս աղջիկներ իրար հայհոյում ու ծեծում են: Տեսանյութերից  մեկը երկու օր անց մի քանի օր շարունակ որոշ հեռուստաալիքների քննարկման թեման էր: Որոշներն անգամ եթերային ժամանակ տրամադրեցին վերը նշված խնդրին իրենց կիրակնօրյա թողարկումներում:  
Բնականաբար, բոլորը քննադատում էին հայ աղջիկների նման պահվածքը և սարսափով ահազանգում.- <էս ու՞ր ենք հասել>:  Նման արձագանքն, իհարկե, սպասելի էր և նորմալ, բայց մի բան չեմ կարողանում հասկանալ. ինչու՞ են միշտ լրատվամիջոցները, հատկապես հեռուստատեսությունը երիտասարդներին անդրադառնում հիմնականում նմանատիպ կոնտեքստերում:
            Խնդիրը կա, իհարկե, այն պետք է բարձրաձայնել: Այսօր այս ամենը շատ պարզ պատկերվում է հետուստաէկրաններին, բայց ինչու՞ միայն սա: Ինչու՞ նմանատիպ նյութերի կողքին չկան երիտասրդների արժանիքները ներկայացնող նյութեր: Գուցե չհամաձայնեք ինձ հետ՝ պնդելով, որ նման նյութեր կան: Այո, կան, բայց այնքան սակավ են, որ մշտապես մնում են ստվերում:
 Իսկ ինչու՞ չեն լուսաբանվում այն իրադարձությունները, որոնք կարող են երիտասարդների մասին դրական կարծիք ստեղծել: Հարցն այն չէ, որ լրատվամիջոցները տեղյակ չեն երիտասարդների նախաձեռություններից, իսկ թե ինչու դրանք համարյա չեն լուսաբանվում, չեմ կարող ասել:
<Երիտասարդների ուղեղում ջուր է>. շատ անգամ եմ լսել այս արտահայտությունը: Գուցե պատճառներից մեկն  այն է, որ սերունդն իր նոր հայացքներով  տարբերվում է ավագ սերնդից, բայց սա չի նշանակում, որ նա պիտի անտեսվի: Ամեն ինչ փոխվում է: Մենք նման չենք մեր պապերին, անգամ մեր ծնողների հետ ենք հաճախ տարաձայնություններ ունենում՝ այս կան այն հարցի հետ տարբեր հայացքներ ունենալու պատճառով:
<Հայրեր և զավակներ> հակամարտությունն արդիական է բոլոր ժամանակների համար: Վաղն իմ երեխան այնպես չի մտածի, ինչպես ես այսօր, բայց չի նշանակում, որ ես չեմ հարգի և հաշվի չեմ նստի նրա կարծիքի հետ:
Երիտասարդներից շատերն այսօր փորձում են կայանալ, աշխատանք գտնել, շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ արտերկրում:
            Ի վերջո ես էլ եմ այն երիտասարդներից մեկը, ով ձգտում է աշխատել, ինքնուրույն դառնալ, ինչ-որ բանի հասնել սեփական ուժերով և  ամեն անգամ մեծ ցավ եմ ապրում, երբ մտածում եմ, որ իմ կերպարը որպես երիտասարդ պիտի ասոցացվի հերթական  անպատասխանատու, աշխատել չսիրող, չկայացած, աննպատակ ու անապագա երիտասարդի կերպարի հետ:
Ի վերջո ամեն սերունդ էլ իր թերություններն ունի: Դրա պատճառով ոչ թե պետք է հիասթավել մեր սերունդից, մտածել, որ այն կործանման եզրին է, այլ պարզապես ցույց տալ ամբողջ հասարակությանը մեր երիտասարդների լավ կողմերը: Իսկ նման կողմեր այսօրվա երիտասարդները շատ ունեն: Նրանց միայն մի քիչ հավատ ու ուշադրություն  է պետք: 

Comments

  1. Վարդ, որ գրել էիր "անպատասխանատու, աշխատել չսիրող, չկայացած" - ինձ թվաց թե խոսքը իմ մասինա :ԴԴԴԴ
    չէ, Վարդ, ես քեզ հետ բացարձակ համաձայն չեմ- դու ուղղակի երևի լավ մարդկացով եմ շրջապատված դրանից ա կարծիքդ սենց, իսկանում, լավ, արժանավոր երիտասարդները երևի մեր երիտասարդության 20 տոկոսն են կազմում:ՉՉՉ բանավոր կարամ լիքը վիճեմ , բայց հիմա ալարում եմ:Չ
    Բայց նյութդ անկեղծ շատ հետաքրքիր էի, անընդահտ սպասում էի ինչ ես ասելու, շատ տրամաբանված ու լրագրողական էիր գրել , երևում էր, որ ասելիք ու խելացի ասելիք շատ ունես - իմ դուրը շատ եկավ, հասուն նյութ էր :)

    ReplyDelete
  2. էէէէէ, Լուս վախեմ շուտով հանձնվեմ ու ես էլ սկսեմ տենց մտածել, բայց հլը որ չեմ ուզում: Ես հավատում եմ,ուզում եմ հավատամ, բացի էդ էլ իրոք ուզում եմ ինքս ինձնով մի բանի հասնել, բայց արդեն կասկածում եմ, որ էդ հնարավորա, հուսով եմ կասկածելս համոզմունքի չի փոխվի, ահավորա... Համ էլ մերսի նյութս հավանելու համար: Դե քանի որ ես իմ համար ցավոտ թեմա ա, դրա համար էլ մի տեսակ ուրիշ էր ստացվել:
    P.S. Doc անգամ մտքովդ էլ չանցնի քեզ նույնացնես անպատասխանատու, աշխատել չսիրող... մարդկանց հետ

    ReplyDelete
  3. հա, մի բան էլ կա,ցավը հենց էնա, որ լավ երիտասարդները քիչ են, բայց իրանց մասին երբեք չի խոսվում, իրանք, չնայած լավ ձգտմանը, երբեք նորմալ աշխատանք չեն կարում գտնեն, երբեք չեն խրախուսվում ու երևի շատերը կոտրվում ու համալրում են են անպատասխանատուների... շարքը:

    ReplyDelete
  4. Vard jan kotrvoxy misht el patchar khgtni kotrvelu...
    Bayc shat lav eritasardner kan ed 100% - orinak du:)

    ReplyDelete
  5. du inchpes misht eli indz vogeshnchum es, de du el vogeshnchvi, vortev nuynn el es karam asem qo masin :* :)))

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Sherlockamania

Էս երկու օրը ոչ մի բան չեմ կարում անեմ, ոչ դաս անելսա գալիս, ոչ էլ...  միակ բանը, որ անում եմ Շեռլոկ նայելնա,,, Добавьте подпись Սենց ա, էսա քննությունները սկսում են ու փոխանակ գրակից ցանկը կարդալու ամեն ինչ մի կողմ եմ դնում ու կարդում եմ Կոնան Դոյլ կամ էլ նայում եմ Sherlock BBC :)))

Երբ ես սիրեցի ինքս ինձ /մաս 1/

Ինձ թվումա, <Երբ ես սիրեցի ինքս ինձ> շարքը մարդու հասուն տարիքում դեպի իր ապրած կյանքն ուղղված հայացքնա: Շարքը Չապլինի կյանքի սկզբունքներն են: Շատերը համարում են, որ հենց Չապլիննա շարքի հեղինակը, բայց կա նաև հավանականություն, որ շարքը իրականում պատկանումա Կիմ և Էլիսոն Մաքմիլաններին: Էս դեպքում կարծում եմ, էդքան էլ կարևոր չի, թե ումա պատկանում շարքը, կարևորն ենա, որ երբ կարդում ես, հետո մի հատ էլ ես կարդում ու եթե հասկանում ես, թե շատ պարզ ու հասարակ ինչ խորը միտքա ընդեղ արտահայտված, հետո անընդհատ կկարդաս ու կկարդաս: Ուտոպիստականա թվում գրածս, բայց շատ կուզեի, որ մարդիկ կարդան, հասկանան ու ապրեն մի քիչ սենց սկզբունքներով, կամ գոնե ընտրեն դրանց մեջից են, ինչն իրենցա հոգեհարազատ: Չգիտեմ` իչքանով եմ կարողացել լավ թարգմանել, բայց փորձել եմ. Երբ ես սիրեցի ինքս ինձ, Ես հասկացա, որ տխրությունն ու վիշտը Պարզապես նախազգուշացումներ են այն մասին, Որ ես ապրում եմ իմ սեփական էությանը հակառակ, Այսօր ես գիտեմ, ինչպես անվանել դա. Դա կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՍ ...

Չապլինի նամակը դստերը

Դստրիկս ,   Հիմա գիշեր է : Ծննդյան գիշեր :   Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն   պահապանները քնել են : Քնած են և   եղբայրդ ու քույրդ : Նույնիսկ մայրդ արդեն քնել է : Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ` մինչև   կհասնե ի իմ այս աղոտ լուսավորված սենյակը :   Ինչքան հեռու եմ քեզանից , բայց թող կուրանան աչքերս , թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ , հեռանում է աչքիս առաջից : Նա այնտեղ է , իմ սեղանին , այստեղ ` սրտիս մեջ : Այդտեղ , հեքիաթային Փարիզում , դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա , Ելիսեյան դաշտերում : Ես դա լավ գիտեմ , և ինձ թվում է , գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը , տեսնում եմ քո աչքերը , որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում : Ես լսել եմ , որ դու այդ տոնական ու   շողշողուն   ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու , որը գերված է թաթարական խանից : Գեղեցկուհի՛ եղիր և պարիր , ա՛ստղ եղիր և փայ...